Եվրամիության միջնորդությամբ Հայաստանին է հանձնել գերեվարված 10 հայ զինծառայող
SocityԱդրբեջանը Եվրամիության միջնորդությամբ Հայաստանին է հանձնել 10 հայ զինծառայողի։ Տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի ռազմագերիների, անհայտ կորածների և պատանդների գործերով պետական հանձնաժողովը։
Ինչպես հայտնում է AzeSputnik-ը, խոսքը նոյեմբերի 16-ին սահմանին ձերբակալված զինվորականների մասին է։
Ադրբեջանն ավելի վաղ հաստատել էր, որ նոյեմբերի 16-ի մարտերում 13 զինվոր գերի է ընկել։ Այս ցուցանիշը տեղ է գտել նաև Հայաստանի պաշտպանության նախարարության նախնական զեկույցներում։ Նշվել է, որ ևս 24-ի ճակատագիրն անհայտ է։