Լավագույն տեխնոլուծումները` ոչ տեխնոլոգիական ոլորտներում. հայտնի են հաղթողները (տեսանյութ)
SocityԴեկտեմբերի 15-ին կայացավ «Լավագույն տեխնոլոգիական լուծումները ոչ տեխնոլոգիական ոլորտներում» գաղափարների մրցույթի 2021թ-ի 2-րդ փուլի հաղթողների վկայագրերի հանձման արարողությունը:
Հաղթող ճանաչված 10 թիմերը կստանան 1.4 մլն դրամ մրցանակ՝
Archestr
Biohydrogen from waste
Digital Silk Road
Grey2Blue
Hovsepyan Technologies - Charents smart irrigation systems
LORIK
Ելակի կտոր
Թվինզ ՍՊԸ
Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ
Տեսլական
Չարենցավանից Գոռ Հովսեփյանը գաղափարների մրցույթի ամենակրտսեր հաղթողն է: Ստեղծել է «Չարենց» խելացի ոռոգման համակարգ, որն այդ կարևոր գործի բեռն իր վրա է վերցնում և որոշում, թե երբ է այն ճիշտ պահը, որ կարելի է ոռոգել բերքը:
«Ամբողջությամբ ծրագիրը կարող է կառավարվել հեռախոսի ծրագրի միջոցով, մարդը կարողանում է տեսնել բոլոր տվյալները, որը տեսնում է համակարգը, նաև դնեել սահմանային ռեժիմները, թե որի դեպքում պետք է կատարել ոռոգում, ժամը քանիսին, ջերմաստիճանը, որից բարձր կամ ցածր լինելու դեպքում ոռոգում չպետք է կատարել»,- Tert.am-ին պատմեց Գոռը:
Երիտասարդներին մոտիվացրել են և տեխնոգաղափարների հրավառություն արել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի ֆինանսավորմամբ և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ գործակցությամբ։
Ֆինանսական աջակցություն կստանա նաև Հրաչ Մինասյանը, որը Սյունիքում պասիվ արևային ջերմատանը ելակի սմարթ արտադրություն է հիմնել: Ասում է` ձմռանը զրոյից ցածր ջերմաստիճան չեն ունենում, իսկ ուլտրամանուշակագույն ճառագայթների պակասը այլընտրանքային լուծումներով են լրացնում:
«Արդեն սկսել ենք ելակի լիկյորի արտադություն, որն այս պահին պիլոտային փուլում է, առաջին պրոդուկտը ստացել ենք ու գոհ ենք: Յուրաքանչյուր երկրի հիմքը, իմ կարծիքով, գյուղատնտեսությունն է, սնունդը ստեղծելն է, իսկ մենք Հայաստանում նմանատիպ հնարավորություններ ունենք, բայց չենք կիրառում»,- ասել է Գոռը:
Ֆիլիպ Մորիս ընկերությունը գոհ է արդյունքից`համոզված են ծրագիրը դեռ թևեր կտա հարյուրավոր երիտասարդների: Հայրտերի հիսուն տոկոսը մարզերից է եղել:
«Մենք շատ կարևորում ենք մարզերի մասնակցությունը, որովհետև ինչքան շատ ստղեծվեն թիմեր, այնքան արագ կզարգանա տվյալ ուղղությամբ, և ամեն ինչը կապակենտրոնացվի: Շատ կարևոր է գյուղատնետսությունը, տուրիմզը, թեթև արդյունաբերությունը, շինարարությունը»,- նշել է «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության արտաքին կապերի գծով կառավարիչ Վիկտորիա Պողոսյանը:
Վիկտորիա Պողոսյանը վստահ է` հաջողության բանաձևը մեկ հարթակում տեխնոլոգիական և ոչ տեխնոլագիական բնագավառների հարմոնիան է:
Մանրամասները` տեսանյութում: