Բռնցքամարտի թիմային մրցաշար. Հայաստանի կանանց հավաքականը հաղթել է Ուկրաինային
Sport«Դինամո» մարզահամալիրում ընթացող թիմային ձևաչափով բռնցքամարտի մրցաշարում այսօր մրցել են Հայաստանի և Ուկրաինայի կանանց հավաքականները։ Մեր ընտրանին հաղթել է 5։2 հաշվով։
Գեղեցիկ հաղթանակներ են տոնել 48 կգ քաշային Լիլիթ Դալլաքյանը, 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը, 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը և 70 կգ քաշային Անի Հովսեփյանը։
Ընդ որում հաղթանակ տոնած մեր մարզուհիները իրենց մրցակիցնեին նաև նոկդաունի են ենթարկել։