«Էրեբունի» ԲԿ-ում գումարի դիմաց կատարվում է COVID19-ի հակամարմինների և իմունոգլոբուլինի որոշում արյան մեջ
«Էրեբունի» ԲԿ-ն հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.
««Էրեբունի» ԲԿ-ում կատարվում է SARS-CօV2 (COVID 19) հակամարմինների և իմունոգլոբուլինի (IgG և IgM) որոշում արյան մեջ:
Հետազոտության մեթոդը՝ քեմիլյումինեսցենտային:
IgG- զգայունությունը 95,6 %
սպեցիֆիկությունը 97,7 %
IgM- զգայունությունը 89,9 %
սպեցիֆիկություն 96,5 %
Հետազոտության արժեքը՝ 15.000 դրամ
Ինֆեկցիոն պրոցեսներին զուգահեռ՝ օրգանիզմում սկսվում է իմունոգլոբին IgG եւ IgM արտադրում: Նախ դիտվում է IgM-ի բարձրացում, որն ի հայտ է գալիս ախտանշաններն առաջանալուց 3-5 օր հետո և իր գագաթնակետին է հասնում հիվանդության սուր շրջանում, որից հետո աստիճանաբար սկսում է իջնել և արդեն ապաքինման շրջանում ամբողջովին անհետանում է:
IgG-ն ի հայտ է գալիս հիվանդության սուր շրջանում և իր գագաթնակետին է հասնում հիվանդությունը կրելուց 10-14 օր հետո: IgG հայտնաբերումը արյան մեջ խոսում է այն մասին, որ մարդն արդեն տարել է հիվանդությունը և գտնվում է լավացման շրջանում:
Երևան, Տիտոգրադյան 14
010471100
[email protected]
www.erebunimed.com»: