Գուցե սա կարելի է չարյաց փոքրագույնը համարել և ֆեյսբուքյան անիմաստ շոուներ չսարքել
Alternative opinionԹեև Գավառում տեղի ունեցած ողբերգությունն առիթ դարձավ, որ հերթական անգամ ՀՀ ոստիկանապետը թիրախավորվի, բայց ֆեյսբուքյան տեսաբանները չեն էլ պատկերացնում, թե ինչ կլիներ, եթե ոստիկանությունը 500-ից ավելի երկաթե ձողերով զինված անձանց նկատմամաբ ուժ կիրառեր:
Չի բացառվում, որ նման աբոխի հանդեպ ուժի կիրառումն է՛լ ավելի ողբերգական հետևանքներ ունենար: Ուստի, հաշվի առնելով պահի լրջությունը, պետք է հաշվի առնել, որ այդ պայմաններում, ոստիկանությունը բավական ջանք է գործադրել բորբոքված կրքերը մաքսիմալ նվազեցնելու ու հասարակությանը ավելի մեծ ողբերգությունից զերծ պահելու համար:
Ոստիկանության հասցեին տեսական բնույթի վերլուծություններ անելուց առաջ լավ կլիներ պատկերացնել, որ տեղում աշխատողներին իրականում հաջողվել է մաքսիմալ թուլացնել ավելի մեծ ողբերգությունը, քանի որ հակառակ դեպքում դրա չափերն ու մասշտաբները, ինչպես նաև հետևանքները անասելի մեծ կլինեին:
Ֆեյսբուքյան անիմաստ շոուներ սարքելու փոխարեն գուցե սա կարելի է չարյաց փոքրագույնը համարել, հետևություններ անել և վերլուծել, հասկանալու համար, թե, առհասարակ, որտեղից և ինչու է սկիզբ առել իրենց օրենքից վեր դասելու և վենդետաներով հարց լուծելու մշակույթը, որի դառը պտուղները քաղում ենք այսօր:
Արամ Գրիգորյան