Ցավալի լուր. կյանքից հեռացել է Արմեն Աշրաֆյանը
Socity75 տարեկան հասակում կյանքից հեռացել է Խորհրդային Հայաստանի արդարադատության նախկին նախարար Արմեն Աշրաֆյանը։
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Արդշինբանկից, որտեղ էլ վերջին տարիներին աշխատել է Աշրաֆյանը։ Արմեն Աշրաֆյանը նախարարի պաշտոնը զբաղեցրել է 1986թ.–ին։ Աշրաֆյանը ծնվել է 1946թ Լոռու մարզի (Գուգարքի շրջան) Լեռնապատ (նախկին Հաջղարա) գյուղում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Մինչև 1982 թվականը աշխատել է Լենինյան շրջանի ժողդատարանում: