Թուրքիան 5 պահանջ է դրել Հայաստանի առջև
Alternative opinionԹուրքիան Մոսկվայի միջոցով փաստացի արդեն տեղեկացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների նախապայմանները՝ ըստ էության մերժելով Փաշինյանի կառավարության առանց նախապայմանների բանակցությունների առաջարկը։
Ֆեյսբուքյան իր էջում գրել է Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը։
«Թուրքիան պահանջում է՝
1․ ճանաչել Ադրբեջանի հանրապետության տարածքային ամբողջականությունը և սահմանները,
2․ հրաժարվել Թուրքիայի արևելյան նահանգների նկատմամբ տարածքային պահանջներից,
3․ պետական օրակարգից դուրս թողնել հայկական Սփյուռքի կողմից ձևակերպված Հայ դատի և Ցեղասպանության ճանաչման, արդար փոխհատուցման պահանջատիրությունը,
4․ դադարեցնել հակաթուրքական քարոզչությունը,
5․ ՀՀ զինանշանի վրայից հեռացնել Աղրիդաղի/Արարատի պատկերը։
Խոստովանեմ, որ թուրքական վերանշյալ պահանջները բնական եմ համարում ռուսական միջնորդությամբ թուրքերից առանց նախապայմանների բանակցություններ խնդրող երկրի հետ»,-գրել է նա։