Արցախից տեղեկացնում են
SocityԱրցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ԱԻ պետական ծառայությանն է փոխանցել ևս մեկ աճյուն։ Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից:
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների (մասունք) որոնողական աշխատանքներն այսօր իրականացվել են Արցախի արևելյան թևում`Մարտունու շրջանի ուղղությամբ:
ՊԲ ստորաբաժանման կողմից Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: