Վլադիմիր Գասպարյանը մի քանի օր է հոսպիտալացված է
SocityՆախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մի քանի օր է գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնում: Այս մասին մեզ փոխանցեց ԲԿ տնօրեն Անատոլի Գնունին: Վերջինս չցանկացավ մանրամասնել, թե առողջական ինչ խնդիրների պատճառով է նախկին ոստիկանապետը հոսպիտալացվել, անգամ չասաց՝ նրա կյանքին վտանգ սպառնում է, թե ոչ.
«Գասպարյանի առողջական վիճակը դա անձի տվյալների բժշկական գաղտնիք է եւ ես չեմ կարող իր վիճակի մասին մանրամասնել, որովհետեւ չունեմ այդ թույլտվությունը»,-ասաց ԲԿ տնօրենը:
Հիշեցնենք՝ Գասպարյանը տեւական ժամանակ է՝ առողջական խնդիրներ ունի, որոնց պատճառով հաճախ հետաձգվում են իր նկատմամբ հարուցված քրեական գործերով դատավորությունները:
Նշենք, որ այսօր լրատվամիջոցներից մեկը տեղեկություն էր տարածել, որ երեկ Վովա Գասպարյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է եւ նրան տեղափոխել են հիվանդանոց