Գերիներին վերադարձնելու ի՞նչ քայլեր եք անում. հարց՝ Փաշինյանին
SocityԱյս ամբիոնից հրապարակեք, թե գերիներին հայրենիք վերադարձնելու համար ի՞նչ քայլեր եք արել և անում։ ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նման հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ ամենաթարմ օրինակն այն է, որ կառավարությունն այս հարցը բարձրացրել է միջազգային դատարանում։
«Կարծում եմ՝ դատարանը շատ կարևոր արձանագրում է արել։ Իհարկե ռազմագերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց անմիջապես ազատ արձակելու պահանջով հանդես չի եկել մեկ պատճառով, որովհետև այդտեղ ռասսայական խտրականության արտահայտություն չի տեսել, բայց մյուս կողմից արձանագրել է, որ մարտական գործողությունների ընթացքում գերեվարված անձինք պետք է միջազգային կանոնների համաձայն՝ հայրենադարձվեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վերջինս նշեց, որ իրենք ամենօրյա աշխատանք են անում, բոլոր բանակցություններում այդ հարցը քննարկվում է և միջոցներ ձեռնարկվում են։ Վարչապետն ընդդիմադիր պատգամավորներին առաջարկեց դեկտեմբերի 15-ից հետո դռնփակ ռեժիմով հանդիպել և բոլոր հարցերը պարզաբանեն։