«Հրապարակ». ՔՊ-ն մի շարք խոշոր համայնքներում կորցրեց իշխանությունը
PressՀամայնքների լայնածավալ խոշորացման ծրագրով եւ նոր ընտրություններով թեպետ Նիկոլ Փաշինյանը փորձում էր բացարձակ իշխանություն հաստատել տեղական մակարդակում եւ խոշոր միավորների՝ համայնքների ղեկավար կարգել իր թիմակիցներին, բայց, կարելի է ասել, ստացվեց հակառակը։ Հոկտեմբերի 17-ի, ապա նոյեմբերի 14-ի եւ դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո ՔՊ-ն մի շարք խոշոր համայնքներում կորցրեց իշխանությունը։ Մասնավորապես, իշխող կուսակցությանը չեն այլեւս Սյունիքի Կապան, Գորիս, Մեղրի, Տաթեւ համայնքները, Վայոց Ձորի Եղեգնաձոր համայնքը, Արարատում՝ Մասիս քաղաքը, անորոշ է Վեդու հարցը։ Իշխանությունը չկարողացավ զավթել ՀՀ երկրորդ եւ երրորդ քաղաքներում՝ Գյումրիում եւ Վանաձորում իշխանությունը։ ՔՊ-ն չհաղթեց Ապարանում։ Իսկ առաջիկայում էլ ձեւավորվելիք կոալիցիաների հետեւանքով թերեւս ՔՊ-ական չեն լինի նաեւ Նոյեմբերյանը, Թալինը, Եղվարդը, Նոր Հաճնը, Ախուրյանը, Ամասիան, Վարդենիսը։