Գագիկ Ծառուկյանը պատրաստ է կուտակված հարցերը քննարկել բոլոր կարող ուժերի և երկրի ապագայով մտահոգ անհատների հետ
Չլուծվող խնդիրներ չկան, պարզապես հարկավոր է ճիշտ գտնել դրանց լուծման ուղիները ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստի ժամանակ նշել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Մուլտի գրուպ կոնցեռնի» հիմնադիր Գագիկ Ծառուկյանը: Կուսակցության առանորդը համոզմունք է հայտնել, որ ժողովուրդը կամ երկիրը չի կարող փորձադաշտ դառնալ իշխանությունների ձեռքին, ուստի այսօր պարտադրված են խոսել իշխանությունների բացթողումների մասին, և գնահատական տալ կատարված աշխատանքին:
«Պետք է ամեն ինչ անել, որպեսզի բոլորս դուրս գանք ստեղծված իրավիճակից: Մենք չենք կարող ձեռքերը ծալած նստել և սպասել, առավել ևս, որ ներկայում բոլոր ոլորտները ձախողված են»,- ասել է Ծառուկյանը:
Կուսակցության առաջնորդի դիտարկմամբ, պետք չէ հարցերին մոտենալ կուսակցական պատկանելության տեսանկյունից, այլ դրանք հարկավոր է դիտարկել համընդհանուր սրտացավության տեսանկյունից: Կարևոր է նաև համախմբվել, որպեսզի հնարավոր լինի երկիրն ու տնեսությունն այս իրավիճակից դուրս հանելու համար:
Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար Գագիկ Ծառուկյանը պատրաստ է կուտակված հարցերը քննարկել բոլոր առողջ և կարող ուժերի, քաղաքական ուժերի և երկրի ապագայով մտահոգ անհատների, մտավորականների հետ, որը կրկին փաստում է, որ ինչպես միշտ, նա շարունակում է ձեռք մեկնել իր երկրին ու ժողովրդին: