Արտակարգ իրավիճակ Գեղարքունիքի մարզում
SocityԳեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 28-ին, ժամը 10:51-ի ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Զովաբեր գյուղի տներից մեկում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 7-րդ փողոցի 3-րդ փակուղու տներից մեկի տանիքում (մոտ 60 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:20-ին, մարվել՝ 11:40-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ: