Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 409 նոր դեպք. մահացել է 30 քաղաքացի
SocityՀայաստանում նոյեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 409 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 337931 դեպքի:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2348877 վերջին մեկ օրում` 7169 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 13852 պացիենտ:
Վերջին տվյալներով ապաքինվել է 315126 անձ` վերջին մեկ օրում 1106 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 29 քաղաքացի, մահացածների թիվը 7514 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1439 է: