ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է Ռուսաստանի Դաշնություն SWIFT դրամական փոխանցումների ուղարկման ակցիա
EconoмицсՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ֆիզիկական անձանց 25.11.21-25.02.22թթ․ կատարել դրամական փոխանցումներ դեպի Ռուսաստան ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով՝ իջեցված սակագներով:
25.11.2021թ․ Բանկը մեկնարկում է եռամսյա ակցիա, որի ընթացքում ֆիզիկական անձինք կարող են SWIFT համակարգով ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով դրամական փոխանցումներ ուղարկել Ռուսաստանի բանկերի հաշիվներին` շահավետ պայմաններով:
Ակցիայի ընթացքում դեպի Ռուսաստանի բոլոր բանկեր ՌԴ ռուբլով դրամական փոխանցումների ուղարկման համար գործելու է 2,390 ՀՀ դրամ սակագին՝ անկախ փոխանցվող գումարից։
ԱՄՆ դոլարով և Եվրոյով փոխանցումները ՎՏԲ Բանկ ՀԲԸ և «Սբերբանկ» ՀԲԸ կիրականացվեն նույնպես 2,390 ՀՀ դրամ սակագնով, իսկ նույն արժույթներով դրամական փոխանցումները դեպի ռուսական այլ բանկեր՝ 0,1% միջնորդավճարով, նվազագույնը՝ 3,900 ՀՀ դրամ։
Փոխանցումը մուտքագրվում է ստացողի հաշվին՝ սկսած 1 ժամվա ընթացքում։
Ակցիայից կարող են օգտվել ինչպես ՎՏԲ-Հայաստան Բանկի գործող հաճախորդներն, այնպես էլ այն ֆիզիկական անձինք, ովքեր դեռևս չեն հանդիսանում Բանկի հաճախորդ:
SWIFT փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է անձնագրով մոտենալ Բանկի մասնաճյուղ՝ նշելով փոխանցումը ստացողի անունը, ռուսական բանկում ստացողի հաշվեհամարը և ստացող բանկի տվյալները: Ծառայությունից կարելի է օգտվել նաև հեռահար՝ Վիդեո Բանկ ծառայության միջոցով՝ կապ հաստատելով Բանկի աշխատակցի հետ Skype համակարգով:
Հիշեցնենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջատարն է Հայաստանում դրամական փոխանցումների սպասարկման ծավալով։ 2021թ․ առաջին 3 եռամսյակների արդյունքներով Բանկի կողմից սպասարկված դրամական փոխանցումների քանակը կազմել է շուրջ 500 հազար, ինչը 34%-ով գերազանցում է 2020թ․ նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
SWIFT դրամական փոխանցումների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի կայքում՝ https://www.vtb.am/am/transfer/swift-mijazgayin-p-okhants-owmner հղումով, ակցիայի պայմաններին կարելի է ծանոթանալ կից հղումով, ինչպես նաև Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: