Տիագու Սիլվան ապագայի հետ կապված որոշում է կայացրել
Sport«Չելսիի» պաշտպան Տիագու Սիլվան իր ապագայի հետ կապված որոշում է կայացրել։
Ինչպես տեղղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, բրազիլացի պաշտպանը որոշել է լոնդոնյան գրանդում անցկացնել ևս մեկ մրցաշրջան։ Ըստ աղբյուրի՝ վերջնական որոշում կկայացվի մինչև նոյեմբերի վերջ։
«Ազնվականների» ղեկավարությունը գոհ է Սիլվայի ցուցադրած խաղից և ցանկանում է վերջինիս պահել թիմում։
37-ամյա պաշտպանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով մեկական գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ։