Կովսականում ականի պայթյունից ադրբեջանցիներ են վիրավորվել
SocityԱդրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Կովսականում (Զանգելան) ականի պայթյունից երկու մարդ է վիրավորվել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Մասնավորապես, նոյեմբերի 19-ին ականի պայթյունից վիրավորվել են Ադրբեջանի ականազերծման հարցերով գործակալության (ANAMA) աշխատակից Վագիֆ Բաբաևը և Պետական սահմանապահ ծառայության ենթասպա Ռենատ Աղաբաբաևը: