Մերուժանի դին հիմա հայրական տուն է բերում կրտսեր եղբայրը՝ Վարուժանը, որ եղբոր հետ դիրքերում է եղել
SocityԹշնամի երկրի ագրեսիայի հետեւանքով երեկ զոհված պայմանագրային զինծառայող Մերուժան Արթուրի Հարությունյանն իմ ազգականն է մորական կողմից՝ մամայի մորաքրոջ տղայի թոռն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է լրագրող Երանուհի Սողոյանը։
«Մերուժանի դին հիմա հայրական տուն է բերում կրտսեր եղբայրը՝ Վարուժանը, որ եղբոր հետ դիրքերում է եղել: Նրա մահը կսգան Գյումրիում, բայց հուղարկավորելու են Եռաբլուրում: Նա կյանքը տվեց հանուն հայրենիքի: Խոնարհումս...»,- գրել է նա։