Իսպանիայում տղամարդը դանակով հարձակվել է բարում գտնվող մարդկանց վրա
InternationalԻսպանիայի Բարակալդո (Բասկերի երկիր) քաղաքում տղամարդը դանակով հարձակվել է բարում գտնվող մարդկանց վրա, փոխանցում է Europa Press-ը։
Տղամարդը դանակով հարձակվել է հաստատության սեփականատիրոջ վրա, նա նաեւ վիրավորել է հաճախորդին, ով փորձել է միջամտել։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Դրանից հետո հարձակվողը բարիկադավորվել է զուգարանում։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները։