Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank

2022թ․ բյուջեի նախագիծը Կառավարության ներկայացրած ցուցանիշներով ընդունելու պարագայում սոցիալապես խոցելի խմբերը 2022թ․ էլ ավելի վատ կապրեն այս տարվա համեմատ․ Թադևոս Ավետիսյան

Econoмицс

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ կուսակցության անդամ Թադևոս Ավետիսյանը ՀՀ 2022թ․ բյուջեի նախագծի վերաբերյալ ամփոփ գնահատումներ ու առաջարկություններ է ներկայացրել, որոնց կարող եք ծանոթանալ ստորև․

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ՀՀ 2022թ․ բյուջեի նախագծի վերաբերյալ իմ ամփոփ գնահատումներն ու դրանցից բխող կոնկրետ առաջարկություններն անհրաժեշտ հիմնավորումներով ներկայացրել եմ նախագծի հեղինակներին։

Հարկ եմ համարում հրապարակել նշված գնահատումներն ու առաջարկությունները՝ վարվող բյուջետային հակասոցիալական քաղաքականության մի շարք խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները նաև այս ձևով հանրայնացնելու նպատակով։

Միաժամանակ, պատրաստվում եմ ստանալուն պես հրապարակել նախագծի հեղինակների դիրքորոշումները՝ իմ ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ։

Ա․ Ընդհանուր ցուցանիշներ և գնահատումներ

1․ ՀՀ 2022թ․ բյուջեի նախագծով նախատեսված է՝

-     ընդհանուր եկամուտները՝ 1,946 տրիլիոն դրամ, 2021թ․ համեմատ 28,9 տոկոսով աճ,

-     ընդհանուր ծախսերը՝ 2,189 տրիլիոն դրամ, 2021թ․ համեմատ 18,3 տոկոսով աճ,

-     դեֆիցիտը՝ 243 մլրդ դրամ, 2021թ․ համեմատ 28,8 տոկոսով նվազում։


2․ ՀՀ 2022թ․ բյուջեի նախագծով սպառողական գների միջին աճի ցուցանիշը (ՍԳԻ) 2021թ․ համար կանխատեսվում է 7 տոկոս, իսկ 2022թ․ համար թիրախավորված է 5,5 տոկոս։ Փաստորեն, 2021-2022թթ․ սպառողական գների միջին աճը կանխատեսվում է 12,5 տոկոս։

Պաշտոնական վիճակագրության վերջին տվյալներով 2021թ․ հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արդեն իսկ արձանագրվել է ՍԳԻ-ի 6,9 տոկոս ցուցանիշը։

Առաջանցիկ գնաճը շարունակվում է․ 2021թ․ հոկտեմբերը՝ 2020թ․ հոկտեմբերի նկատմամբ ՍԳԻ-ին կազմել է 9,1 տոկոս, իսկ 2021թ․ սեպտեմբերի նկատմամբ 0,7 տոկոս։

Մեր առարկայական գնահատումներով․ գնաճի այս տեմպերի պարագայում, այս տարվա վերջում՝ 2021թ․ հունվար-դեկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՍԳԻ-ին կհասնի շուրջ 7,5 տոկոս։

3․ Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի համար նախատեսված է 580 միլիարդ դրամի ծախս (ներառյալ կառավարման ապարատի պահպանման ծախսերը)։ 2022թ․ պետական բյուջեի նախագծով ոլորտի ծրագրերին հատկացվող ծախսերի աճի և նվազման արդյունքում՝ 2021թ․ համեմատ ընդհանուր զուտ աճը կազմում է շուրջ 15 տոկոս կամ 76,2 մլրդ դրամ, իսկ սոցիալական ընթացիկ ուղղակի ազդեցություն ունեցող ծախսերի զուտ աճը՝ շուրջ 38 մլրդ դրամ կամ 7,5 տոկոս։

4․ Փաստորեն․ ՀՀ 2022թ․ բյուջեի նախագծով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվելիք և սոցիալական ուղղակի ազդեցություն ունեցող ծախսերի զուտ աճը (7,5 տոկոս) շուրջ 2,5 անգամ պակաս է ընդհանուր ծախսերի նախատեսվող աճից, իսկ շուրջ 4 անգամ էլ պակաս է նախատեսվող ընդհանուր եկամուտների աճից։ 

Սրա հետևանքով, խորացող սոցիալական խնդիրների ֆոնին ոլորտին հատկացվող ծախսերի հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ 2022թ․ նվազելու է 0,5 տոկոսային կետով՝ դառնալով 7,4 տոկոս, իսկ տեսակարար կշիռը բյուջեի ծախսերի ամբողջ ծավալում նվազելու է 0,7 տոկոսային կետով՝ դառնալով 26,6 տոկոս։

Բ․ Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտ ծրագրային ցուցանիշներ և գնահատումներ

Ստորև ամփոփ գնահատված են ՀՀ 2022թ․ բյուջեի նախագծով նախատեսված՝ ոլորտի ծախսային ծրագրային ուղղությունների 2022թ․ փոփոխությունները (աճ/նվազում)՝ 2021թ․ համեմատ։

5․ Ոլորտի ծրագրային որոշ հիմնական ուղղությունների գծով նախատեսված է պետական ծախսերի նվազում՝ ընդհանուր 13,5 միլիարդ դրամով, մասնավորապես․

1) պարգևավճարներ և պատվովճարներ առանձին կատեգորիայի քաղաքացիներին և նրանց ընտանիքներին (11 մլրդ դրամ), նվազում՝ -272 մլն դրամ, շահառուների թիվը՝ -1000,

2) անապահով սոցիալական խմբերին աջակցություն (անապահովության նպաստ՝ 30,9 մլրդ դրամ), նվազում՝ -6,3 մլրդ դրամ։ Նպաստի միջին ամսական չափը նույնն է՝ 31350 դրամ,

3) սոցիալական փաթեթների ապահովում պետական աշխատողներին (9,95 մլրդ դրամ), նվազում՝ -670 մլն դրամ, շահառուների թիվը՝ -17000,

4) խնամքի ծառայություններ 18 տարեկանից բարձր տարիքի անձանց (2,98 մլրդ դրամ), նվազում՝ -129 մլն դրամ,

5) աշխատավայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդության հետևանքով վնասի հատուցում (68,5 մլն դրամ, 278 շահառու), նվազում՝ -8 մլն դրամ, շահառուների թիվը՝ -31,

6) զբաղվածության աջակցություն (1,56 մլրդ դրամ), նվազում՝ -534 մլն դրամ, ծրագրերի թիվ՝ -3,

7) բնակարանային ապահովում (780 մլն դրամ), նվազում՝ -780 մլն դրամ,

8) ընտանիքներին, կանանց և երեխաներին աջակցություն (3,32 մլրդ դրամ), նվազում՝ -379 մլն դրամ,

9) կենսաթոշակային ապահովություն (384,5 մլրդ դրամ), աճ՝ +31,8 մլրդ դրամ։ Սակայն աճել է նաև պարտադիր կուտակայինին պետության հատկացումը՝ +36,2 մլրդ դրամով, որի հետևանքով ընթացիկ կենսաթոշակային ապահովման ծախսերը (առանց պարտադիր կուտակային հատկացումների) նվազել են 4,4 մլրդ դրամով։ Կենսաթոշակների և նպաստների չափերի նախատեսվող փոփոխություններ են՝

-     հիմնական կենսաթոշակի չափը 18000 դրամ, չի բարձրանում,

-     աշխատանքային ստաժի 1 տարվա արժեքը` մինչև 10 տարվա համար` 950 դրամ, 10 տարուց ավելի` 500 դրամ, չի բարձրանում,

-     զինվորական ծառայության մեկ տարվա արժեքը՝ 1600 դրամ, չի բարձրանում,

-     պարտադիր ժամկետային զինծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերի աճերը՝ 1-ին խումբ՝ 43000 դրամ (+3000 դրամ), 2-րդ խումբ՝ 33000 դրամ (+3000 դրամ), 3-րդ խումբ՝ 30000 դրամ (+3000 դրամ),

-     պարտադիր ժամկետային զինծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի չափը՝ 30000 դրամ (աճը՝ 3000 դրամ),

-     պետական պաշտոն զբաղեցրած անձանց հիմնական կենսաթոշակի չափը 14000 դրամ, ստաժի մեկ տարվա արժեքը՝ 5000 դրամ, չի բարձրանում,

-     նվազագույն կենսաթոշակի չափը՝ 28600 դրամ (աճը՝ 2100 դրամ, որը վերաբերում է աշխատանքային կենսաթոշակառուների 2,5 տոկոսին),

-     ծերության, հաշմանդամության, կերակրողը կորցնելու դեպքում նպաստներ՝ 28600 դրամ (աճը՝ 2100 դրամ),

-     հաշմանդամ երեխաների նպաստ՝ 37000 դրամ (աճը՝ 10500 դրամ),

-     երկկողմանի ծնողազուրկ երեխայի դեպքում կերակրողը կորցնելու դեպքում նպաստի չափը՝ 90000 դրամ չի բարձրանում:


6․ Փաստորեն․ շուրջ 585000 կենսաթոշակառուներից ու սոցիալական նպաստառուներից նախատեսվում է բարձրացնել ընդամենը 100000-ի կամ 17 տոկոսի նպաստների ու կենսաթոշակների չափերը՝ 2-3 հազար դրամով։

7․ Ոլորտում ծախսային շուրջ 38,5 միլիարդ դրամի աճ ապահովված ծրագրերը չունեն սոցիալական ընթացիկ ուղղակի ազդեցություն, մասնավորապես․

1) պարտադիր կուտակային հատկացումներ (106,2 մլրդ դրամ), աճը՝ 36,2 մլրդ դրամ,

2) կառավարման ապարատի պահպանման ծախսեր (7,17 մլրդ դրամ), աճը՝ 1,55 մլրդ դրամ,

3) ՀԲ վարկային ծրագրով սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխում (3,1 մլրդ դրամ), աճը՝ 0,8 մլրդ դրամ։

8․ Սոցիալական ընթացիկ ուղղակի ազդեցություն ունեցող ծախսային հետևյալ ուղղությունների համար նախատեսված է շուրջ 51,5 մլրդ դրամի աճ, մասնավորապես․

1) Սոցիալական ապահովություն (70,52 մլրդ դրամ), աճը՝ 39,7 մլրդ դրամ, որից 34,7 մլրդ դրամը, որպես նոր ծրագիր, ուղղվելու է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը 44-օրյա պատերազմի հետևանքով պատճառված վնասների հատուցմանը։

2) Ժողովրդագրական վիճակի բարելավում (31,4 մլրդ դրամ), աճը՝ +6,2 մլրդ դրամ, որից՝

-     700 մլն դրամով կավելանա երեխայի խնամքի նպաստին ուղղվող միջոցները, որի արդյունքում այս նպաստի ամսական չափը՝ 26500-ից կդառնա 28600 դրամ,

-     700 մլն դրամով կավելանա բազմազավակ և երիտասարդ ընտանիքների բնակարանային ապահովությանը աջակցությունը (կդառնա 1,2 մլրդ դրամ),

-     2,929 մլրդ դրամով կիրականացվի նոր ծրագիր՝ 3-րդ և հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ մինչև երեխայի 6 տարեկանը դրամական աջակցություն՝ ամսական 50000 դրամ:


3) Սոցիալական աջակցություն անաշխատունակության դեպքում (18,8 մլրդ դրամ), աճը՝ +4,4 մլրդ դրամ, որը պայմանավորված է հիմնականում անաշխատունակության պլանավորված օրերի թվի աճով։

4) Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն (պրոթեզ, օրթեզ, քայլակ, անվասայլակ, լսողական սարք՝ 2,26 մլրդ դրամ), աճը՝ +1 մլրդ դրամ։

5) Ավանդների փոխհատուցում (1,52 մլրդ դրամ), աճը՝ +300 մլն դրամ։

9․ Փաստորեն, սոցիալական ընթացիկ ուղղակի ազդեցություն ունեցող ծախսերի որոշ ուղղություններ աճել են 51,5 մլրդ դրամով, իսկ որոշ ուղղություններ նվազել են 13,5 մլրդ դրամով, իսկ զուտ աճը կազմել է ընդամենը՝ 38 մլրդ դրամ կամ 2021թ․ ոլորտին հատկացված ծախսերի ընդամենը 7,5 տոկոսը։  Առավել հատկանշական է, որ ՀՀ 2022թ․ բյուջեի նախագծով նախատեսված է 4,4 մլրդ դրամի չափով ընթացիկ կենսաթոշակային ապահովման ծախսերի (առանց պարտադիր կուտակային հատկացումների) կրճատում։

10․ Մյուս կողմից՝ 2021-2022թթ․ փաստացի և կանխատեսվող սպառողական գների միջին աճի սոցիալական հետևանքները էական և ուղղակի են։ Այս հետևանքներն արտահայտվել և արտահայտվելու են բնակչության իրական եկամուտների նվազման միջոցով։

Հետևանքներն առավել առարկայական և խորն են հատկապես այն ընտանիքների և քաղաքացիներ համար, որոնց մեկ անձի հաշվով միջին ամսական եկամուտների չափը առանց այն էլ ցածր է նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքից՝ աղքատներ, ծայրահեղ աղքատներ, թոշակառուներ, աշխատող աղքատներ։ Ընդ որում՝ 2021թ․ 3-րդ եռամսյակի միջին ընթացիկ գներով մեկ շնչի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը կազմել է 70551 դրամ։ Միջին գնաճի, հատկապես առաջին անհրաժեշտության սննդամթերքի գների թռիչքային աճերի հետևանքով շարունակաբար աճում է նաև նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը։ Մասնավորապես, ՀՀ 2022թ․ բյուջեի նախագծով ներկայացված ՍԳԻ կանխատեսվող և թիրախային ցուցանիշների հաշվառմամբ՝ 2022թ․ ավարտին մեկ շնչի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը կկազմի շուրջ 80000 դրամ։

Նման գնաճային բարձր ճնշումների պարագայում հակասոցիալական ակնհայտ մոտեցում է այն, որ ՀՀ 2022թ․ բյուջեի նախագծով անփոփոխ են թողնվում անապահովության նպաստների չափերը (միջին ամսական չափը՝ 31350 դրամ), նվազագույն ամսական աշխատավարձի չափը (68000 դրամ՝ առանց եկամտահարկի և պարտադիր սոցիալական վճարների), հանրային ծառայողների բազային աշխատավարձի չափը (66140 դրամ, ներառյալ եկամտային հարկը և պարտադիր սոցիալական վճարները), 585000 կենսաթոշակառուների ու սոցիալական նպաստառուների շուրջ 83 տոկոսին վճարվող կենսաթոշակների և նպաստների չափերը։ Հարկ է նշել, որ նշված չափերը չեն ավելացել նաև 2021թ․-ին։

Այլ կերպ և պարզ ասած՝ սոցիալապես խոցելի խմբերի մեր հայրենակիցները 2021թ․-ին ավելի վատ են ապրել, քան նախորդ տարին, ՀՀ 2022թ․ բյուջեի նախագիծը կառավարության ներկայացրած ցուցանիշներով ընդունելու պարագայում էլ ավելի վատ կապրեն 2022թ․-ին՝ այս տարվա համեմատ։

Գ․ Առաջարկություններ ՀՀ 2022թ․ բյուջեի նախագծի վերաբերյալ


11․ Ելնելով վերը բերված առարկայական գնահատումներից և ակնհայտ հիմնավորումներից (2021-2026թթ․ կառավարության ծրագրի խոստումները սոցիալական պաշտպանության ոլորտի վերաբերյալ, ՀՀ 2022թ․ բյուջեի նախագծով նախատեսված ընդհանուր եկամուտների, ծախսերի առաջանցիկ աճը աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերի համեմատ, ոլորտի ծրագրային որոշ հիմնական ուղղությունների գծով նախատեսված ծախսերի նվազումը, ոլորտում ներառված սոցիալական ընթացիկ ուղղակի ազդեցություն չունեցող ծախսերի էական աճը, առաջանցիկ փաստացի և թիրախավորված գնաճի ցուցանիշները, ՀԲ կողմից գնահատված՝ Հայաստանում աղքատության մակարդակի աճը շուրջ 7 տոկոսային կետով և այլն)՝


ՀՀ 2022թ․ բյուջեի նախագծի վերաբերյալ ներկայացնում եմ հետևյալ առաջարկությունները․


1) նվազագույն ամսական աշխատավարձի և հանրային ծառայողների բազային աշխատավարձի չափերի բարձրացում՝ առնվազն 12,5 տոկոսով՝ 2021-2022թթ․ սպառողական գների միջին աճի կանխատեսվող չափով,

2) առանձին կատեգորիայի քաղաքացիներին և նրանց ընտանիքներին պարգևավճարների և պատվովճարների չափերի բարձրացում՝ առնվազն 12,5 տոկոսով՝ 2021-2022թթ․ սպառողական գների միջին աճի կանխատեսվող չափով,

3) անապահովության նպաստների չափերի բարձրացում առնվազն այն չափով, որ նպաստի միջին ամսական չափը (31350 դրամ) պակաս չլինի 2022թ․ կանխատեսվող պարենային զամբյուղի միջին ամսական արժեքից (2021թ․ 3-րդ եռամսյակի միջին ընթացիկ գներով պարենային զամբյուղի ամսական արժեքը կազմել է 38136 դրամ),

4) պետական աշխատողներին սոցիալական փաթեթների ապահովման ծրագրում շահառուների նոր խմբերի ավելացում՝ առնվազն 670 մլն դրամ գումարի շրջանակներում, ընդ որում՝ 2022թ․-ին նախատեսվում է այս ծրագրից 670 մլն դրամ կրճատել,

5) 18 տարեկանից բարձր տարիքի անձանց խնամքի ծառայությունների որակի բարձրացում՝ նախագծով այս ծառայություններին ուղղվող գումարները 129 մլն դրամով ավելացնելու հաշվին, որի պարագայում կպահպանվի 2022թ․ ցուցանիշը,

6) աշխատավայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդության հետևանքով վնասի հատուցման ամսական չափի ավելացում առնվազն այն չափով, որ հատուցման միջին ամսական չափը (20530 դրամ) պակաս չլինի 2022թ․ կանխատեսվող պարենային զամբյուղի միջին ամսական արժեքից (2021թ․ 3-րդ եռամսյակի միջին ընթացիկ գներով պարենային զամբյուղի ամսական արժեքը կազմել է 38136 դրամ),

7) զբաղվածության աջակցության ծրագրերի համար 2022թ․ նախատեսվող ծախսերի նախատեսում՝ պետական բյուջեով 2021թ․-ի համար հաստատված ցուցանիշից (2,1 մլրդ դրամ) առնվազն 5 տոկոսով ավել չափով՝ հաշվի առնելով «Աշխատիր Հայաստան» հաստատված ռազմավարական ծրագրի թիրախները

8) բնակարանային ապահովում ծրագրի համար 2022թ․ նախատեսվող ծախսերի ավելացում առնվազն 780 մլն դրամի չափով՝ պահպանելով 2021թ․-ի համար այս ծրագրի գծով հաստատված ցուցանիշը,

9) ընտանիքներին, կանանց և երեխաներին աջակցության ծրագրի համար 2022թ․ նախատեսվող ծախսերի ավելացում առնվազն 379 մլն դրամի չափով՝ պահպանելով 2021թ․-ի համար այս ծրագրի գծով հաստատված ցուցանիշը,

10) կենսաթոշակների և նպաստների հետևյալ չափերի բարձրացում առնվազն 12,5 տոկոսով՝ 2021-2022թթ․ սպառողական գների միջին աճի կանխատեսվող չափով՝


ա) հիմնական կենսաթոշակի չափը,

բ) աշխատանքային ստաժի 1 տարվա արժեքները` մինչև 10 տարվա ստաժի համար և 10 տարուց ավելի ստաժի համար,

գ) զինվորական ծառայության մեկ տարվա արժեքը,

դ) պարտադիր ժամկետային զինծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը,

ե) պարտադիր ժամկետային զինծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի չափը,

զ) պետական պաշտոն զբաղեցրած անձանց հիմնական կենսաթոշակի չափը և ստաժի մեկ տարվա արժեքը,

է) նվազագույն կենսաթոշակի չափը,

ը) ծերության, հաշմանդամության, կերակրողը կորցնելու դեպքում նպաստների չափը,

թ) երկկողմանի ծնողազուրկ երեխայի համար կերակրողը կորցնելու դեպքում նպաստի չափը:

Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield