Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Միջուկային գործարքը կարող է վերանայվել, բայց չեմ կարծում՝ Իրանը կհամաձայնի ներառել հրթիռաշինության ծրագիրը. իրանագետ

Politics

Ակնկալվում է, որ 2015թ. Վիեննայում կնքված միջուկային պայմանագիրը կվերանայվի, բայց կասկածում եմ, որ լուրջ փոփոխություններ կատարվեն՝ չեմ կարծում, թե Իրանը կհամաձայնի պայմանագրում ներառել նաեւ իր հրթիռաշինական ծրագիրը: Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչի պաշտոնակատար, իրանագետ Գոհար Իսկանդարյանը՝ անդրադառնալով նոյեմբերի վերջին Վիեննայում Իրանի միջուկային համաձայնագրի հարցով բանակցությունների վերսկսմանը:

«2015թ. Վիեննայում երկար տարիների բանակցություններից հետո կողմերը, ի վերջո, կարողացան գալ համաձայնության, որը, փաստացի, երկու կողմին էլ ձեռնտու էր: Համաձայնագիրն Իրանի՝ ուրան հարստացնելու իրավունքի մասին էր, քանի որ վերջինը դեռ 1960-ականներին կնքել էր Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը, որով իրավունք էր ձեռք բերել «Խաղաղ ատոմ» ծրագրի շրջանակում ուրան հարստացնել: 2015թ. որոշվեց Իրանի կողմից խաղաղ նպատակներով ուրան հարստացնելու ծավալը նվազեցվեց մինչեւ 3.2%-ի, որն էլ Իրանի զիջումն էր: Բայց երբ ԱՄՆ-ում իշխանության եկավ Դոնալդ Թրամփը, նոր մոտեցումներ առաջ քաշեց՝ նշելով, որ միայն ուրանի հարստացման նկատմամբ պատժամիջոցներ կիրառելն ու այդ շրջանակում համաձայնագիր կնքելը սխալ էր, եւ որ պետք է պայմանագիր կնքվեր նաեւ Իրանի հրթիռաշինության ծրագրի վերաբերյալ, որով ամբողջովին թափանցիկ կդառնար Իրանի միջուկային ծրագիրը: Իրանը, սակայն, նշել է բազմիցս, որ հրթիռաշինությունն իր սուվերեն իրավունքն է, ինչպես աշխարհի ցանկացած անկախ պետություն, եւ որեւէ կերպ պարտավորված չէ հրթիռաշինության հարցով եւս պայմանագիր կնքել: Իրանի դիրքորոշումն այս հարցում խիստ ընդգծված է եղել: ԱՄՆ հաջորդ նախագահը՝ Բայդենը, նշում է, որ ամեն ինչ արվելու է Վիեննայի պայմանագրին վերադառնալու համար, որը, փաստացի, կնքվել էր Օբամայի նախագահության շրջանում, երբ Բայդենն էր ԱՄՆ փոխնախագահը: Ակնկալվում է, որ պայմանագիրը կվերանայվի, բայց որ լուրջ փոփոխություններ կկատարվեն, փոքր-ինչ կասկածում եմ. Խոսքը հրթիռաշինության մասին է, եւ չեմ կարծում, որ Իրանը կհամաձայնի այդ համաձայնագրում ներառել նաեւ հրթիռաշինության հարցը եւ այն դնել միջազգային ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում: Կարծում եմ՝ կվերանայեն խնդիրները՝ ուշադրության կենտրոնում պահելով ուրանի հարստացման ծրագիրը»,- նկատեց իրանագետը:

Հարցին՝ եթե Իրանը հրաժարվի նոր պայմանավորվածությունների առարկա դարձնել իր հրթիռաշինության ծրագիրը, որքանո՞վ է հավանական, որ բանակցությունները փակուղում հայտնվեն, իրանագետը նկատեց. «Քանի որ 2015թ-ին Օբամայի կառավարման օրոք էր կնքվել միջուկային համաձայնագիրը, իսկ ԱՄՆ փոխնախագահը Բայդենն էր, դա ինձ հույս է ներշնչում, որ նա, այնուամենայնիվ, կրել է այդ գաղափարներն իր մեջ ու գտել է, որ դա լավագույն եւ հնարավոր տարբերակն է՝ ունենալ Իրանի հետ պայմանագիր: Հուսով եմ, որ նոր փոփոխություններ չեն կատարվի, հակառակ դեպքում դա, այո, կտանի փակուղային իրավիճակի»:

Իսրայելից բարձր մակարդակով վերջին ամիսներին անընդհատ ահազանգում են, որ Իրանը մոտ է միջուկային զենք ստեղծելուն: Իսկանդարյանի դիտարկմամբ՝ իսրայելական կողմը միշտ է նման հռետորաբանությամբ հանդես եկել:

«Եթե նայեք 15-20 տարի առաջ Իսրայելի իշխանությունների հայտարարությունները, ապա նույնն են ասել նաեւ այդ ժամանակ, անընդհատ նշել, որ Իրանը մոտ է կարմիր գծին, եւ եթե հենց հիմա չհարվածեն Իրանին ու չկանգնեցնեն, ապա Իրանը մեկ-երկու տարում միջուկային զենք է ստեղծելու: Իսրայելն ամեն կերպ փորձում է օգտագործել իր ազդեցությունը, նաեւ՝ ԱՄՆ-ի հետ իր կապերը, փորձում է դրանք օգտագործել Իրանի դեմ: Ավելին, ՄԱԳԱՏԷ-ն՝ աշխարհում միջուկային ոլորտի հիմնական ուսումնասիրող մարմինը, մի քանի անգամ կատարել է ուսումնասիրություններ եւ հայտարարել՝ չունեն հստակ փաստեր, որ Իրանը գնում է միջուկային զենքի ստեղծման ճանապարհով, հակառակ դեպքում Իրանի հետ չէին գնա նման համաձայնագրի, փոխարենն ավելի կոշտ քայլեր կձեռնարկեին վերջինի նկատմամբ: Հստակ փաստեր ու փաստաթղթեր չկան այս առումով: Անգամ Իսրայելի նախկին վարչապետ Նեթանյահուն գրեթե կես տոննա փաստաթղթեր էր հավաքել ու ցուցադրում, թե ինչպես է Իրանը զարգացնում միջուկային իր ծրագիրը, սակայն դրանք հավատ չընծայող փաստաթղթեր դուրս եկան, որեւէ գործողություններ դրանից հետո Իրանի դեմ չհետեւեցին: Իսրայելն իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքներն օգտագործելու է Իրանի դեմ»,- նշեց Իսկանդարյանը:

Իսկանդարյանը նկատում է՝ Իրանը հիմա միայն ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցներ տակ է, այնպես որ, պատժամիջոցներ վերացնողը միայն Միացյալ Նահանգները կարող է լինել:

«2015 թ. Վիեննայի պայմանագրով հանվեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները, իսկ 2018 թ. ԱՄՆ-ն առանձին պատժամիջոցներ կիրառեց Իրանի նկատմամբ: Եթե հիմա համաձայնության գան կողմերն, ու ԱՄՆ-ը նորից մաս կազմի համաձայնությանը, ապա վերջինը միայն պետք է հանի պատժամիջոցները: 2015 թ. եվրոպական մի շարք երկրների բիզնեսներ ցանկանում էին ներդրումներ կատարել Իրանի տնտեսության եւ՛ նավթագազային ոլորտում, եւ որոշակի առեւտրաշրջանառություն իրականացնել, սակայն ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներից հետո սկսեցին երկմտել՝ եթե անեին դա, հայտնվելու էին ամերիկյան պատժամիջոցների տակ, եւ առժամանակ կասեցրին գործողությունները: Հիմա համաձայնության գալու դեպքում հնարավոր կլինի նորից դուռ բացել եվրոպական բիզնեսի առջեւ»,- նշեց իրանագետը:

Իսկանդարյանը շեշտում է՝ մարդու իրավունքների հարցերով, այո, մինչ այժմ էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մակարդակով կան պատժամիջոցներ, բայց դրանք կապ չունեն միջուկային ծրագրի եւ դրանց առնչությամբ առկա պատժամիջոցներ հետ:

Ի՞նչ է փոխվելու Հայաստանի համար, եթե միջուկային ծրագրի հարցում համաձայնություն ձեռք բերվի, եւ հանվեն ամերիկյան պատժամիջոցները: Իսկանդարյանի խոսքով՝ պատերազմից հետո իրանական մոտեցումները տարածաշրջանի նկատմամբ փոխվել են, իսկ միակ երկիրը, որի հետ կարող է նա համագործակցել, հենց Հայաստանն է:

«Մենք միշտ ակնկալել ենք, որ եթե Իրանի միջուկային ծրագիրը կարգավորվի, իրանական կողմն ավելի շատ գումար կունենա, եւ դրա մի մասը կներդնի այն ծրագրերում, որոնք արդեն նախատեսվել ու հաստատվել են նաեւ Մեջլիսում: 2015 թ-ը, սակայն, ցույց տվեց, որ Իրանը ֆինանսական բավականաչափ հոսքեր ունեցավ, բայց այն ծրագրերը, որոնք նախատեսված էին իրականացնել Հայաստանի հետ, կյանքի չկոչվեցին: 2020թ. պատերազմից հետո Իրանի մոտեցումները Կովկասի նկատմամբ փոխվել են, քանի որ հստակ հասկացել են, որ դուրս են մնում կովկասյան խաղից, ամեն ջանք գործադրում է, որ «3+3» ծրագիրն իրագործվի, եւ ինքը մնա խաղի մեջ ու Կովկասում ունենա իր ներկայությունը, բայց նաեւ հասկանում է, որ դիրքերն ամրապնդելու համար լուրջ ներդրումներ պետք է կատարի: Կովկասում իր միակ հենարանը, փաստացի, Հայաստանն է. մենք տեսանք Ադրբեջան-Իրան հարաբերությունների լարվածության մակարդակը, Վրաստանն էլ Իրանի հետ համագործակցելու մեծ ցանկություն առանձնապես չունի, այնպես որ, այստեղ նրա միակ համագործակցողը Հայաստանն է: Դա նշանակում է, որ Իրանը պետք է վերանայի իր մոտեցումները Հայաստանի նկատմամբ, մանավանդ, որ արդեն անդամակցելով նաեւ ԵԱՏՄ-ին՝ գոնե այդ շրջանակներում իր առեւտրաշրջանառությունը Հայաստանի հետ հեշտացնի, եւ այն հարկային դաշտը, որը կիրառվում է այլ երկրների նկատմամբ, գոնե Հայաստանի պարագայում տոկոսները նվազեցվեն, եւ մենք գոնե կարողանանք մուտք գործել իրանական 80 միլիոնանոց շուկա»,- եզրափակեց իրանագետը:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League