ԿԳՄՍ-ն՝ դպրոցական արձակուրդների վերաբերյալ նոր հաղորդագրություն տարածեց
SocityՀանրապետությունում, համավարակով պայմանավորված, դպրոցների արձակուրդները երկարաձգելու մասին նոր որոշում դեռ չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը նշեց, որ այսօրվա դրությամբ առաջնորդվում ենք այն որոշմամբ, որը կա:
«Առաջնորդվում ենք արձակուրդների հետ կապված ունեցած որոշմամբ: Եթե փոփոխություններ լինեն, ապա մենք կտեղեկացնենք»,- ասաց Գեղամ Մելիքբեկյանը:
Հոկտեմբերի 25-ին ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության համաձայն աշնանային արձակուրդները 1-12-րդ դասարանցիների համար երկարաձգվել են ևս մեկ շաբաթով՝ մինչև 2021 թվականի նոյեմբերի 7-ը ներառյալ: Արձակուրդները երկարաձգելու մասին նոր որոշում չլինելու պարագայում դասերը կվերսկսվեն նոյեմբերի 8-ից:
Ավելին՝ այստեղ