Բարսելոնան բաց թողեց հաղթանակը Սելտայի դեմ խաղում․ թիմերը 6 գոլ խփեցին
SportԻսպանական Պրիմերայի 13-րդ տուրում «Բարսելոնան» Վիգոյի «Բալաիդոս» մարզադաշտում հյուրընկալվել է «Սելտայի» կողմից․ թիմերը ոչ-ոքի են խաղացել՝ 3-3։
Հանդիպման հաշվիը բացվել է արդեն 5-րդ րոպեին, աչքի է ընկել «Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին, որն առաջին կեսի վերջնամասում վնասվածք է ստացել և փոխարինվել։ 18-րդ րոպեին Սերխիո Բուսկետսը կրկնապատկել է իր թիմի առավելությունը, իսկ 34-րդ րոպեին Դեպայ հաշիվը դարձրել է 3-0։
Երկրորդ կեսում տանտերերը կամային որակներ են դրսևորել ու փրկվել պարտությունից։ 52-րդ րոպեին Յագո Ասպասը գրավել է «Բարսելոնայի» դարպասը, 74-րդ րոպեին Նոլիտոն խփել է իր թիմի երկրորդ գնդակը, իսկ երկրորդ կեսին ավելացված րոպեին Ասպասը դուբլ է ձևակերպել ՝ հավասարեցնելով հաշիվը։
«Բարսելոնան» 17 միավոր է վաստակել 12 խաղում ու Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ «Սելտան» 12 միավորով 14-րդ տեղում է։ Առաջատարը «Ռեալ Սոսիեդադն» է, որը 12 խաղից հետո 25 միավոր է վաստակել։