ՏԻՄ ընտրություններից առաջ գումար է բաժանվել մարզպետարաններում.168.am
SocityՓաստորեն, մինչև տարեվերջ ՀՀ բոլոր մարզերում են անցկացվում ՏԻՄ ընտրություններ: Դեկտեմբերի 5-ին Լոռու մարզում անցկացվելիք քվեարկությունից առաջ մարզպետ Արամ Խաչատրյանի՝ նոյեմբերի 4-ին կայացրած որոշմամբ, որպես դրամական օգնություն՝ 815 հազար դրամ է բաժանվել մարզի 21 ընտանիքներին:
Յուրաքանչյուր ընտանիքին բաժանված գումարի չափը տատանվում է 20-50 հազարական դրամի շրջանակում։
Դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու նաև Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ համայնքներում։
Այս մարզում էլ մարզպետ Արարատ Գրիգորյանի՝ հոկտեմբերի 27-ի որոշմամբ է բաժանվել դրամական միանվագ օգնություն: 3 միլիոն դրամ՝ 61 ընտանիքներին։
Հիշեցնենք, որ ավելի ավաղ 168.am–ը գրել էր, որ Շիրակի մարզի Գյումրի համայնքում հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից առաջ, նույն սկզբունքով, մարզպետ Հովհաննես Հարությունյանը հոկտեմբերի 1-ին էր որոշում կայացրել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում դրամական օգնություն բաժանելու մասին:
Ըստ այդմ, բաժանվել էր 1 միլիոն 700 հազար դրամ 48 ընտանիքի, որոնցից 42-ը հենց Գյումրիի բնակիչներ էին, իսկ 6-ը՝ այլ համայնքներից։