Մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Ժաննա Անդրեասյանը
SocityՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է․
«ՀՊՄՀ-ի հոգաբարձուների խորհրդի նոր կազմն ընտրել է նախագահին ու քարտուղարին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի նիստերի դահլիճում այսօր կայացել է հոգաբարձուների խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը:
Նիստի օրակարգում ընդգրկված էր 3 հարց․
1. ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրություն,
2. ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի աշխատակարգում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկում և հաստատում,
3. ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարում։
Առաջին հարցի քվեարկության արդյունքով ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, քարտուղար՝ ՀՊՄՀ պրոֆեսոր, հոգ. գիտ. դոկտոր Կամո Վարդանյանը։ Երկու քվեարկությունն էլ անցել են միաձայն։
Նիստի ընթացքում ընդունվել է նաև աշխատակարգի փոփոխությունը, իսկ ռեկտորի մրցույթի օր է նշանակվել ս․թ․ դեկտեմբերի 18-ը»։