Գնաճը հասնում է 7 տոկոսի.Հայաստանի տնտեսությունը հերթական հակառեկորդն է գրանցել
EconoмицсՀայաստանի տնտեսությունը հերթական հակառեկորդն է գրանցել. վիճակագրական կոմիտեն հերթական անգամ արձանագրում է, որ 2021 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին գնաճը շարունակվել՝ դառնալով 6,9 տոկոս։ Գնաճ է արձանագրվել ոչ միայն անցած տարվա հոկտեմբերի նկատմամբ (9,1 տոկոս), այլ նաև այս տարվա հոկտեմբերին սեպտեմբերի նկատմամբ(0,7 տոկոս)։ Նկատենք, որ 2013 թվականից հետո նման գնաճ չենք ունեցել։ Շարունակվող բարձր գնաճը հատկապես մտահոգիչ է մարդկանց եկամուտների և տնտեսական ակտիվության նվազման պայմաններում։
2021 թվականի հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ սննդամթերքի գներն աճել են ավելի քան 16 տոկոսով, հագուստը և կոշիկը՝ 11,7 տոկոսով, տրանսպորտը՝ 8,4 տոկոսով, առողջապահությունը՝ 4,7 տոկոսով և այլն։
Սննդամթերքի գների բարձրացմանն էապես նպաստել է բանջարեղնիկտրուկ թանկացումը։ Մասնավորապես՝ բանջարեղենի գները 2021-ի հոկտեմբերին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 69.3 տոկոսով, իսկ 2021-ի սեպտեմբերի համեմատ՝ 5.2 տոկոսով:
Կաթնամթերքի, պանրի և ձվի գները 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ աճել են 11.7 տոկոսով, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 2.6 տոկոսով: Ձվի գինը 2021թ. հոկտեմբերինանցած տարվա նույն ժամանակահատվաի համեմատ աճել է 28.2 տոկոսով, իսկ 2021 թվականի սեպտեմբերի համեմատ`4.8 տոկոսով: 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ Հայաստանում պանիրը թանկացել է 8.8 տոկոսով, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ 2.5 տոկոսով:
Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2021թ. հոկտեմբերին 2020 թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 10.4 տոկոս, իսկ սեպտեմբերի համեմատ՝ 1.0 տոկոս գնաճ: Հացի, ձավարեղենի և ալյուրի գները 2021թ. հոկտեմբերին անցած տարվա հոկտեմբերի համեմատ աճել են համապատասխանաբար 11.0 %, 17.3% և 7.2 %-ով, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 1.0 %, 1.2 % և 1.5 %–ով: Իսկ հոկտեմբերին լայն սպառման շաքարավազի գինը ոչ միայն նախորդ տարվա համեմատ է աճել, այլ նաև սեպտեմբերի համեմատ, ինչը հուշում է անառողջ մրցակցության մասին։
2021թ. հոկտեմբերին 7,6 տոկոսով թանկացել է մսամթերքը, 23,6 տոկոսով՝ յուղերն ու ճարպերը։
Սննդամթերքի գների նման աճը պայմանավորված է ոչ միայն միջազգային շուկայի գներով, այլ նաև մեր գյուղատնտեսության ոլորտի 1,5 տոկոս անկմամբ։ Այսինքն՝ ի հեճուկս ՀՀ կառավարության գյուղատնտեսության ոլորտի աջակցության ծրագերի, այս ոլորտը անկում է գրանցում, որի հետևանքով գյուղացին ունենալու է եկամուտների կորուստ այս տարի և հաջորդ տարվա ընթացքում՝ վաճառելու բերք չունենալու պատճառով։
Վառելիքիգները ևս շարունակում են աճել. մասնավորապես՝ 2021թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 1.2 տոկոսով։2021 թվականի հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ Հայաստանում գրանցվել է բենզինի ևդիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 44.1 տոկոս և 43.2 տոկոս, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 37.8 տոկոս և44.3 տոկոս գնաճ, ինչն իր հերթին մեծ հարված է հասցրել տնտեսական ակտիվությանը։
Արամ Աճեմյան