Դժբախտ պատահարից հետո Ալեքս Բոլդուինը հերքել է նկարահանման հրապարակի վտանգավոր լինելու մասին մեկնաբանությունը
CultureՀոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը հերքել է ենթադրությունն այն մասին, որ «Ժանգ» ֆիլմի նկարահանման հրապարակն անվտանգ չի եղել:
Ինչպես գրում է BBC News-ը, նման գրառում էր արել ֆիլմի դիզայներ Թերեզա Մեգփեյլ Դեյվիսը՝ ասելով, որ «պատմությունն այն է, որ մենք շատ ենք աշխատում և շրջապատված ենք վտանգներով, քաոսային պայմաններով»:
63-ամյա դերասանը, որը նաև ֆիլմի պրոդյուսերն է, մեկնաբանելով գործընկերուհու կարծիքը, հայտնել է, որ դա «ճիշտ չէ»:
Հիշեցնենք, որ նկարահանման հրապարակում դժբախտ դեպքը տեղի էր ունեցել անցյալ ամիս, երբ Բոլդուինն կրակել էր ատրճանակից, որում մարտական փամփուշտ է եղել, ինչի հետևանքով մահացել է ֆիլմի օպերատոր Գալինա Հաթչինսը: