Երևանը կենսունակ ծիրանի ծառն է. հիմնանորոգված դպրոցի յուրատեսակ բացում
SocityԵրևանի 2803-ամյակին նվիրված միջոցառումների շարքը Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցում ամբողջացավ «Ծիրանի ծառ» միջոցառմամբ, որը հիմնանորոգված դպրոցի յուրատեսակ բացում էր։ Երևանը կենսունակ ծիրանի ծառն է, որին, ինչպես ասում է դպրոցի անվանադիր հեղինակը՝ Վարդգես Պետրոսյանը, տրվել է «մետաղադրամի» ամրություն, մոր համբերություն և հույսի երկարություն: Երևանը նաև հավերժաքաղաք է, որտեղ սկսվել է Սկիզբը, և ավարտվելու է Վերջը։ Միջոցառման մեջ յուրաքանչյուրը գտնում էր ի՛ր Երևանը, ի՛ր սիրած անկյունը։ Էկրանը և երաժշտությունը, պարը և երգը համահունչ էին միջոցառման բովանդակությանը։ Երջանիկ էին նաև դպրոցի 9-րդ դասարանցիները, ովքեր ընդգրկված էին «Ծիրանի ծառ»-ում։ Չէ՞ որ նրանք շրջանավարտներ են, և դպրոցի բեմի վրա ներկայանալու այսպիսի հնարավորություն այլևս գուցե չունենան։
Է՛լ ավելի սիրենք մեր մայրարաքաղաքը, է՛լ ավելի կառուցենք այն ու պատգամենք մեր զավակներին։