Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
SocityԱդրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է Քաշաթաղի (Լաչին) շրջան՝ հետևելու այնտեղ անցլացվող հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքին:
Ինչպես փոխանցում է Minval.az-ը, ադրբեջանցի նախարարն այցելել է ցամաքային զորքերի ուսումնավարժանքների շտաբ և ստուգել գործողությունների կազմակերպումը, լսել հրամանատարների զեկույցները:
Ընդգծվել է, որ բարդ ռելիեֆ ունեցող լեռնաանտառային տեղանքում անցկացվող զորավարժությունների ժամանակ հիմնական ուշադրությունը դարձվել է հրամանատարների գիտելիքների, ինչպես նաև կառավարման և որոշումների օպերատիվ կայացման հմտությունների զարգացմանը: