Ռուսաստանի պահանջով ձերբակալված ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովն ապաստան է ստացել Չեռնոգորիայում
RightԱդրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովն ապաստան է ստացել Չեռնոգորիայում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է գործարարի փաստաբան Միլոշ Վուկսանովիչը:
«Ադրբեջանցի միլիարդատեր Թելման Իսմայիլովը ազատ է արձակվել արտահանձնման մեկուսարանից»,- փոխանցում է տեղի աղբյուրը:
Հիշեցնենք, որ Մոսկավայի «Չերկիզովսկի» շուկայի նախկին սեփականատեր Իսմայիլովը ձերբակալվել էր Չեռնոգորիայում Ռուսաստանի պահանջով: ՌԴ-ն պահանջել էր արտահանձնել նրան:
Իսմայիլովն ու նրա եղբայր Վագիֆը միջազգային հետախուզման մեջ են գտնվում, դատարանը նրանց հեռակա կարգով կալանավորել է: Հետքննության կարծիքով՝ գործարարը երկու ձեռնարկատիրոջ սպանություն է կազմակերպել: Եղբայրներին մեղադրանք է առաջադրվել նաև զենքի անօրինական շրջանառություն իրականացնելու մեջ: