Առանց Հայաստանի ու Արցախի մարտունակ զորքերի որևէ բանակցություններում հաջողության հասնելու հնարավորություն չունենք. Տիգրան Աբրահամյան
SocityՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Պաշտպանության բանակում այսօր էլ շարունակում են ծառայություն կրել պարտադիր ժամկետային զինծառայողներ, պայմանագրայիններ, սպաներ ու գեներալներ, ովքեր ունեն անհրաժեշտ գիտելիքներ, մարտական փորձ և պատասխանատվության մեծ զգացում, ինչը զինված ուժերի արդիականացման գլխավոր հիմքերից է։
Պաշտպանության բանակն Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համատեղ պետք է շարունակի ապահովել Արցախի անվտանգությունը, վերականգնի և բարձր մակարդակի հասցնի ՊԲ մարտունակությունը։
Առանց Հայաստանի ու Արցախի մարտունակ զորքերի որևէ բանակցություններում հաջողության հասնելու հնարավորություն չունենք։