Երևանում ելույթ կունենա դաշնակահար Վլադիմիր Օվչիննիկովը
Culture«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ հանդես կգա մեծ ճանաչում վայելող դաշնակահար Վլադիմիր Օվչիննիկովը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի կունենա հոկտեմբերի 20-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Կհնչեն Էդուարդ Հայրապետյանի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծագործությունները։ Համերգը կղեկավարի Ալան Չիրկոպը։
Օվչիննիկովը ելույթ է ունենում աշխարհի առաջատար նվագախմբերի, այդ թվում՝ Մեծ Բրիտանիային թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Ֆիլհարմոնիա» նվագախմբի, ԲիԲիՍի-ի սիմֆոնիկ նվագախմբի, Շոտլանդիայի թագավորական ազգային նավագախմբի, Բիրմինգհեմի սիմֆոնիկ և այլ նվագախմբերի հետ։
2005 թվականին Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից Վլադիմիր Օվչիննիկովին շնորհվել է ժողովրդական արտիստի կոչում։