Անկարան ու Բաքուն պայմանավորվել են Թուրքիային լրացուցիչ 11 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարելու շուրջ
EconoмицсԹուրքիան և Ադրբեջանը ստորագրել են առևտրային համաձայնագիր՝ Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարով լրացուցիչ 11 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման վերաբերյալ:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը, հայտնում է Anadolu-ն:
Պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2024 թվականի վերջը, տեղեկացրել է էներգետիկայի նախարարության ղեկավարը: