2020 թ. ՀՀ-ում ավելի քիչ մահ է գրանցվել՝ առաջին 6 ամիսների տվյալներով, քան՝ 2019-ին. վարչապետ
Նոր կորոնավիրուսի համաճարակային վիճակը ՀՀ-ում շարունակում է լարվել և երեկ 515 նոր դեպք ենք ունեցել: Այս թիվը որևէ ձևով ինձ համար հասկանալի չէր, որովհետև մենք մի քանի անգամ քննել և վերաքննել ենք պարետատան սահմանած հակահամաճարակային կաննոնները, և մենք որևէ կասկած չունենք, որ այդ կանոնների պահպանումը պիտի բերեր ճշգրտորեն համաճարակի նոր դեպքերի էական նվազման: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Խոսելով քաղաքացիների կողմից հակահամաճարակային խախտումների պատճառների մասին՝ Փաշինյանն ասաց.
«Իրավիճակի ուսումնասիրության արդյունքում՝ ես արձանագրեցի, որ գործ ունենք 2018 թ-ի հեղափոխության ժամանակ հաստատված իրավիճակի հայելային պատկերի հետ»:
Վարչապետը նաև ասաց, որ 2020 թ. ՀՀ-ում ավելի քիչ մահ է գրանցվել՝ առաջին 6 ամիսների տվյալներով, քան 2019 թ.
«Ավելին ասեմ՝ 2020 թ. մայիսին 320-ով պակաս մահ է գրանցվել Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց Փաշինյանը: