«Մտավ սենյակ և ասաց՝ ես լքում եմ «Բիթլզ»-ը». Փոլ ՄաքՔարթնին բացահայտել է լեգենդար քառյակի փլուզման մեղավորին
CultureՌոքի պատմությունը Փոլ ՄաքՔարթնիին ներկայացրել է որպես ավելի քան 50 տարի առաջ լեգենդար Beatles խմբի փլուզման մեղավորը, սակայն երաժիշտն այժմ խոստովանել է, որ մեղավորն ինքը չէր:
Ինչպես գրում է The Guardian-ը, խմբի փլուզումից հետո Փոլ ՄաքՔարթնին, Ջոն Լենոնը, Ջորջ Հարիսոնը և Ռինգո Սթարը գնացին իրենց առանձին ճանապարհներով, մինչդեռ մեղքի մեծ մասն իր վրա վերցրեց հենց ՄաքՔարթնին: Բայց հիմա ՄաքՔարթնին ուշագրավ բացահայտում է արել:
«Ես չեմ հրահրել պառակտումը: Դա մեր Ջոնին էր », - պնդել է նա անկեղծ և մանրամասն հարցազրույցում, որը պետք է հեռարձակվի այս ամսվա վերջին:
Նա ընդգծել է, որ դա «իր կյանքի ամենադժվար ժամանակաշրջանն էր»: ՄաքՔարթնին, որը հաջորդ տարի կնշի 80-ամյակը, բացահայտել է, որ ցանկանում էր, որ խումբը շարունակի գործունեությունը, հատկապես որ ընդամենը ութ տարի միասին լինելուց հետո նրանք դեռ «բավականին լավ գործեր էին ստեղծում»:
«Սա իմ խումբն էր, սա իմ աշխատանքն էր, սա իմ կյանքն էր, ուստի ցանկանում էի, որ այն շարունակվի»,-ասել է երաժիշտը:
Եթե Լենոնը չհեռանար, խմբի երաժշտական ճանապարհորդությունը կարող էր շատ ավելի երկար լինել, համաձայն է ՄաքՔարթնին:
«Ես այն մարդը չեմ, ով հրահրել է պառակտումը: Օ, ո՛չ, ո՛չ, ո՛չ: Ջոնը մի օր մտավ սենյակ և ասաց՝ ես լքում եմ «Բիթլզ»-ը: Դա պառակտման հրահրո՞ւմ է, թե՞ ոչ »,-ասել է ՄաքՔարթնին:
Նա պատմել է է, որ Լենոնը հեռանալու իր որոշումը նկարագրել է որպես «բավականին հուզիչ» և «ավելի շուտ ամուսնալուծության նման»: