Ակբա բանկը ՓՄՁ-ների համար անվճար բիզնես դասընթացներ է կազմակերպել (Տեսանյութ)
EconoмицсԻնչպե՞ս դառնալ հոգատար, ունենալ մոտիվացված թիմ, կառավարել հյուրերի բողոքներն ու ճիշտ դիրքավորել սեփական բիզնեսը։
Ակբա բանկը զբոսաշրջային և հյուրանոցային բիզնեսի վերաբերյալ եռօրյա դասընթացների շարք է անցկացրել Գյումրիում, Վանաձորում և Դիլիջանում՝ մասնակիցներին անհրաժեշտ գիտելիքներ տրամադրելով բիզնեսի կառավարման և զարգացման համար:
«Ճիշտ ժամանակն է մեր օժանդակությունը ցույց տալու ոչ միայն ֆինանսական ծառայությունների մասով: Նպատակ ենք դրել, որ հաճախորդի մոտ ավելացնենք գիտելիքը, որպեսզի բիզնեսը դառնա գիտելիքահեն: Ինտուիցիայի վրա հիմնված բիզնեսն ինչ-որ ժամանակ կարող է լավ ստացվել, բայց այդ ամենն այժմ պետք է բերել գիտական հենքի վրա, որպեսզի այն ավելի արդյունավետ լինի։ Դա նաև կնվազեցնի մեր ռիսկերը՝ որպես ֆինանսավորողի, իսկ տնտեսությունը կշահի»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:
Դասընթացի մասնակիցները եղել են մարզային տարբեր հյուրատների հիմնադիրներ, ղեկավարներ ու մենեջերներ:
Ակբա բանկի կողմից կազմակերպվող անվճար բիզնես դասընթացներն իրականացվում են արդեն 7 տարի: Բանկը Հայաստանի բանկային համակարգում առաջինն է, որ անվճար բիզնես դասընթացներ է կազմակերպում փոքր և միջին ձեռնարկությունների համար՝ աջակցելով տեղական բիզնեսի զարգացմանը:
Բանկի կողմից առաջիկայում կազմակերպվող անվճար բիզնես դասընթացներին կարելի է գրանցվել sme.acba.am կայքում: Կայքը գործարկվել է հատուկ ՓՄՁ-ների համար, ներառված են նաև ուսումնական նյութեր։
Մանրամասն՝ տեսանյութում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: