Հոկտեմբերի 05-ի երեկոյան ժամերին, 06-ին լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-6-ին կնվազի 8-10 աստիճանով։
Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 4-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Հոկտեմբերի 5-6-ին, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-6-ին, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը, 8-9-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ:
Քամին հարավ-արևելյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-6-ին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով: