Նրբերշիկն ու պելմենները կարող են վտանգավոր հիվանդության պատճառ հանդիսանալ
EconoмицсՆշվել են այն մթերքների անունները, որոնք կարող են հիպերտոնիա առաջացնել դրանց երկարատև օգտագործման դեպքում: Այս մասին «Парламентской газета»-ին հայտնել է բիշկ-սրտաբան Սերգեյ Իվանովը: Բժիշկը ռուսներին հորդորել է զերծ մնալ աղից և չչարաշահել կիսաֆաբրիկատները:
«Եթե խոսենք սխալ արտադրանքների մասին, ապա դրանք, որպես կանոն, ամենաէժանն են` նրբերշիկները, որոնք պարունակում են շատ ճարպ, երշիկը, պելմենները», - ասել է Իվանովը:
Նա նաև հավելել է, որ արժե խուսափել «արագ» ածխաջրերի ավելորդ օգտագործումից, քանի որ դրանք կարող են առաջացնել 2-րդ տիպի շաքարախտ: Բժիշկը խորհուրդ է տվել սննդակարգում ներառել միս, ձուկ ու բանջարեղեն և փորձել նվազեցնել կենդանական ճարպ պարունակող սննդամթերքի օգտագործումը: