Ֆիլիպ Մորրիսի աջակցությամբ 1600 զորացրված երիտասարդ մասնակցեց «Նոր էջ» նախագծին․ Հայաստանի ՄՌ ասոցիացիան ամփոփում է արդյունքները
SocityԴեռևս տարվա սկզբին մամուլում լուրեր տարածվեցին մարտական գործողություններին մասնակցած երիտասարդներին աջակցող «Նոր էջ» նախագծի մասին։ Կազմակերպիչն ու իրականացնողը՝ Հայաստանի Մարդկային ռեսուրսների ասոցիացիան, հավակնում էր մասնագիտական կողմնորոշման ու զարգացման ծրագրերի միջոցով օգնել երիտասարդներին վերաիմաստավորել սեփական ներուժը, ձեռք բերել հմտություններ ու վերադառնալ լիարժեք կյանքին։ Նախագիծը ֆինանսավորեց Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերությունը՝ հավատարիմ մնալով հասարակության հետ թե՛ արժեքները և թե՛ մարտահրավերները կիսելու իր պատրաստակամությանը։
«Ֆիլիպ Մորրիսը գործում է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Եվ ցանկացած երկրում մենք հասարակության ներդաշնակ մի մասն ենք։ Հենց սրանով է պայմանավորված հասարակության հետ համընդհանուր արժեքներ ստեղծելու ու մարտահրավերներ կիսելու մեր պատրաստակամությունը», - նախագծի մասին խոսելիս պատմում է Ֆիլիպ Մորրիս Արմենիայի Հադորդակցության ու գիտական ներգրավման թիմերի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանը։
«Նոր էջ» նախագիծը բաղկացած է մի քանի փուլից։ Նախևառաջ, անցկացվել են մասնագիտական հարցազրույցներ՝ հասկանալու համար, թե ինչ գիտեն, ինչ հմտություններ ունեն ու ինչ են ընդհանրապես այս կյանքում ուզում զորացրված երիտասարդները։ Երկրորդ փուլում առկա տվյալների հիման վրա կազմակերպվել ու իրականացվել են համապատասխան հմտությունների ու գիտելիքների զարգացման դասընթացներ։ Դրանց նպատակն էր օգնել երիտասարդներին, որ վերաիմաստավորեն իրենց մասնագիտական կյանքն ու վերադառնան աշխատաշուկա» - հավելումէ Հայաստանի ՄՌ ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանը։
«Նոր էջի» ծրագրերը բազմազան են․ երիտասարդներն իրենց փորձեցին 20-ից ավելի ուղղություններում՝ դիզայնից մինչև գյուղատնտեսություն։
Ծրագրի մեկնարկից հետո, ոգևորված մարտական գործողություններին մասնակցած երիտասարդներին կյանք վերադարձնելու գաղափարով, հայաստանյան մի շարք այլ կառույցների ու կազմակերպությունների կողմից նախաձեռնվեցին նմանատիպ ծրագրեր։ Արփի Կարապետյանը նշում է, որ այդպիսի ծրագրեր իրականացնող կառույցների միջև ստեղծվեցին շատ լավ հարաբերություններ, ու փոխօգնության միջոցով հնարավոր եղավ հասնել ավելի բարձր արդյունքների։
«Ի սկզբանե մենք սահմանել էինք նշաձող՝ 1000 երիտասարդ, 500 ընկերություն, 100-ից ավել դասընթացավարներ: Պետք է փաստեմ, որ մենք մեր նշաձողը գերակատարել ենք։ Միանշանակ շարունակելու ենք այս ծրագիրը, քանի որ իսկապես հավատում ենք, որ կարևոր գործ ենք անում։ Մենք համարում ենք, որ ծրագիրը հաջողված է, բայց ոչ ավարտված։ Ունենք ուժ, եռանդ ու, ամենակարևորը, ցանկություն այն շարունակելու», պատմում է Արփին։
«Ինչպես արդեն նշվեց, նախագծի շրջանակներում ակնկալվում էր աջակցել 1000 շահառուի, բայց նախագիծը լայն տարածում գտավ, և 1000-ի փոխարեն արդյունքում կարողացանք օգնել մոտ 1600 շահառուի վերագտնել իրենց ու ստանալ մասնագիտական կողմնորոշում: Դժվար պահին կարելի է ոչինչ չանել։ Բայց մենք Ֆիլիպ Մորրիսում այլ մոտեցում ենք որդեգրել, ու մենք հավատում ենք, որ հասարակության ու բիզնեսի համատեղ ջանքերի շնորհիվ կարելի է ունենալ ավելի լավ ապագա:», - հավելում է Տաթևիկը։