Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 10 հոգով պարտվեց ՀԻԿ-ին
SportԿոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 2–րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 2։4 հաշվով պարտվեց ֆիննական ՀԻԿ–ին։ Առաջին կեսում թիմերը փոխանակեցին մեկական գնդակ։
Խաղի 8-րդ րոպեին հյուրերը բացեցին հաշիվը։ Աջ եզրից կատարած հարվածով գոլի հեղինակ դարձավ Ռիկու Ռիսկին։ Երկու րոպե անց տանտերերը կարող էին խփել պատասխան գոլը, սակայն հիանալի գործեց մրցակցի դարպասապահը։
23-րդ րոպեին հյուրերի պաշտպանների կոպիտ սխալից հետո Էմբալոն մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ ու գրավեց դարպասը։
35-րդ րոպեին երևանյան թիմը մնաց 10 հոգով։ Հյուրերի վտանգավոր գրոհը կասեցնելու համար խաղադաշտից հեռացվեց թիմի ավագ Արտակ Գրիգորյանը։
Բաց թողած գոլից հետո հյուրերը ամբողջովին տիրեցին նախաձեռնությանը և 57-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ, իսկ 6 րոպե անց մեծացրին իրենց առավելությունը։ 91-րդ րոպեին Գլիշիչը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 4 րոպե հյուրերը վերականգնեցին երկու գնդակի առավելությունը:
Այսպիսով, անցկացրած 2 խաղից հետո «Ալաշկերտը» 0 միավորով եզրափակում է A խմբի մրցաշարային աղյուսակը։