Դավիթ Տոնոյանը երկու ամսով կալանավորվեց
RightԵրևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ բավարարել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ։
Այս մասին լրագրողներին հայտնեց նրա փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման չարաշահմանն առնչվող քրեական գործով: