Չինաստանն արգելել է կրիպտոարժույթը. ԿԲ-ն խոստացել է դադարեցնել երկրում կրիպտոարժույթով առևտուրը
EconoмицсՉինաստանի Ժողովրդական բանկը (Կենտրոնական բանկի համարժեքը) կրիպտոարժույթների հետ կապված գործունեությունն անօրինական է անվանել և խոստացել է կոշտ միջոցներ ձեռնարկել դրանցով առևտուրը ճնշելու համար, գրում է Reuters-ը:
ՉԺԲ-ն սեպտեմբերի 24-ին հայտարարել է, որ կրիպտոարժույթները չպետք է շուկայում շրջանառվեն ավանդական արժույթների հետ հավասար, և որ այժմ արտասահմանյան բորսաներին արգելվում է ծառայություններ մատուցել մայրցամաքային ներդրողներին:
Իր պաշտոնական կայքէջի հարցերի պատասխանների մեջ ՉԺԲ-ն նշել է, որ կրիպտոարժույթների համար խստիվ արգելվում են առևտրային ծառայությունները, պատվերների համապատասխանեցումը (արժեթղթերի շուկայում արժեթղթերի առք ու վաճառքի պատվերների համապատասխանեցումը), տոկենների և ածանցյալ գործիքների թողարկումը:
Կենտրոնական բանկը նախազգուշացրել է, որ արգելելու է ֆինանսական հաստատություններին, վճարային համակարգերին և ինտերնետային ընկերություններին հեշտացնել կրիպտոարժույթով առևտուրը և կբարձրացնի այս գործունեության հետ կապված ռիսկերի մոնիտորինգը: