Եվրոպական արդյունաբերությունը կարող է բախվել ածխաթթու գազի դեֆիցիտի հետ
EconoмицсՄեծ Բրիտանիան իր սննդամթերք արտադրողներին նախապատրաստվել ածխաթթու գազի 400 տոկոս թանկացմանը կառավարության կողմից աջակցության ընդլայնումից հետո՝ բնական գազի մեծածախ գների աճի հետեւանքով առաջացած մսի դեֆիցիտը կանխելու համար, փոխանցել է Reuters-ը:
CO2-ի դեֆիցիտը կազդի նաեւ եվրոպական այլ երկրների վրա: Դա պայմանավորված է բնական գազի թանկացամամբ եւ արդյունաբերական ու լոգիստիկ մի շարք ցիկլերի խախտմամբ: Nippon Gases-ը, որն անցյալ տարի 1.5 միլիարդ դոլարի արդյունաբերական գազ է մատակարարել մայրցամաքային Եվրոպային, հայտարարել է, որ վերջին շրջանում Եվրոպայում CO2-ի պաշարները կիսով չափ կրճատվել են:
Ածխաթթու գազի պակասի պատճառներից մեկն այն խնդիրներն են, որոնց բախվել են պարարտանյութի եվրոպական արտադրողները: Բնական գազի գների ներկայիս մակարդակում ազոտական պարարտանյութ, ինչպես նաեւ որպես ենթամթերք CO2 արտադրող բազմաթիվ ձեռնարկությունների աշխատանքը չի փոխհատուցվում:
Եվրոպայում պարարտանյութերի արտադրությունը 40 տոկոսով կրճատելու ծրագրերի մասին ավելի վաղ հայտարարել էր նորվեգական Yara-ն՝ հանքային պարարտանյութերի եվրոպական խոշորագույն արտադրողը: Պարարտանյութ արտադրող ամերիկյան CF Industries-ը հայտարարել է Մեծ Բրիտանիայում իր երկու գործարանների փակման մասին, սակայն դրանց աշխատանքը կվերսկսվի այն բանից հետո, երբ ընկերությունը Մեծ Բրիտանիայի իշխանությունների հետ սուբսիդավորման վերաբերյալ համաձայնության կհասնի: