Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Ինչպես դիմել Գերմանիայի վիզա ստանալու համար․ դեսպանատունը մանրամասնում է

International

Հայաստանում Գերմանիայի դեսպանատնից Իրավաբան.net-ը տեղեկանում է վիզայի համար դիմելու և վիզա ստանալու կարգի վերաբերյալ:

01.08.2021թ.-ից՝ կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը  0.00-ից, Գերմանիա այցելելու համար գործում է COVID-վկայականի առկայության համընդհանուր պարտավորություն: 12 տարեկանից բարձր անձինք Գերմանիա մուտք գործելիս պետք է ունենան կամ թեստի պատասխան, կամ ապաքինված լինելու ապացույց կամ Պաուլ Էրլիխի անվան ինստիտուտի կայքում նշված պատվաստանյութերից որևէ մեկով պատվաստված լինելու մասին վկայական: Թեստի բացասական պատասխանը պետք է տրված լինի մուտք գործելուց առավելագույնը 72 ժամ առաջ (ՊՇՌ թեստ), իսկ հակամարմինների առկայությունը հաստատող արագ թեստը՝ առավելագույնը 48 ժամ առաջ: Այն երկրների քաղաքացիները, որտեղ շրջանառվում են վիրուսի ձևափոխված տարբերակներ, պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստ. ապաքինման կամ պատվաստման ապացույցները այս դեպքում բավարար չեն: Ընդունվում են միայն առավելագույնը 24 ժամ առաջ արված՝ հակամարմինների թեստի կամ մինչև 72 ժամ առաջ արված ՊՇՌ թեստի արդյունքները:

Բարձր ռիսկային տարածաշրջաններից կամ օդային ճանապարհով Գերմանիա մուտք գործել ցանկացողները իրենց թեստի, ապաքինման կամ պատվաստման ապացույցները պետք է նախապես ներկայացնեն փոխադրող ընկերությունների դիտարկմանը: Սահմանը հատող երկաթուղային երթևեկության կամ սահմանը հատող կարճ ծովային երթևեկության դեպքում միայն դրանք կարելի է ներկայացնել հենց ճամփորդության ընթացքում: Այն երկրների քաղաքացիները, որտեղ շրջանառվում են վիրուսի այլ տարբերակներ, պետք է ներկայացնեն թեստի պատասխան: Գերմանիայի սահմանապահ մարմինները նույնպես կարող են պահանջել թեստի պատասխան:

Հայաստանում թեստ կարելի է հանձնել մասնավորապես նաև «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված լաբորատորիաներում։

Ուշադրություն

Հիգիենայի կանոնների պահպանման նպատակով 11.10.2021թ.-ից դեսպանություն կարող են մուտք գործել միայն  18 տարին լրացած այն անձինք, որոնք ապաքինվել են կովիդ-19-ից կամ պատվաստված են: 18 տարին չլրացած անձինք կարող են ներկայացնել ՊՇՌ թեստ, որը հանձնել են առավելագույնը 72 ժամ առաջ: Այս կարգավորման շնորհիվ դեսպանությունը կարող է ավելացնել շենգենյան վիզայի գրանցումների քանակը:

Պատվաստված է համարվում այն անձը, որն ստացել է Գերմանիայում արտոնված պատվաստանյութի լիարժեք չափաքանակը, և որի վերջին պատվաստափուլից անցել է առնվազն 14 օր: Պատվաստման ապացույցը պետք է ներկայացնել դեսպանություն մուտք գործելիս:

Սույն հղումով կարող եք ծանոթանալ այն պատվաստանյութերին, որոնք արտոնված են Գերմանիայում.

https://www.pei.de/DE/arzneimittel/impfstoffe/covid-19/covid-19-node.html;jsessionid=D0AC54A96A358266B14C2BB0885B4800.intranet232

Ապաքինված է համարվում այն անձը, որը հիվանդացել է կովիդ 19-ով և արդեն առողջ է: Դեսպանություն մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ թեստի դրական պատասխանը, ապա դրան հաջորդած բացասական պատասխանը՝ գերմաներեն կամ անգլերեն տարբերակով:

Օրինակ՝ անձի ՊՇՌ թեստի պատասխանը 15.10.2021թ. եղել է դրական, ապա 21.10.2021թ.՝ բացասական: Անձն, ըստ այդմ, 22.10.2021 – 14.04.2022թ. ժամանակահատվածում համարվում է ապաքինված, ուստի այդ հիմքով կարող է վիզայի դիմումի համար մուտք գործել դեսպանություն:

Ուշադրություն. դեսպանություն մտնելուց առաջ այցելուները նաև ջերմաչափվում են: 37,3° ցելսիուսից բարձր ջերմության դեպքում այցելուն չի կարող մտնել դեսպանություն: Պահանջվում է նաև ախտահանել ձեռքերը և դիմակ դնել:

Այն դիմումները, որոնք չեն մտնում բացառությունների կատեգորիաներից որևէ մեկի մեջ, չեն կարող ընդունվել: Խնդրում ենք հերթագրվելուց առաջ լիարժեք ստուգել՝ արդյոք Ձեր ճամփորդության նպատակը դասվում է արտոնված դասակարգումների շարքին: Ստորև նշված հղումով կարող եք ստուգել, թե Ձեր ճամփորդության նպատակը արտոնված դասակարգումների շարքում է․

https://www.bmi.bund.de/SharedDocs/faqs/EN/topics/civil-protection/coronavirus/coronavirus-faqs.html

Ընտանիքի վերամիավորման համար (ազգային վիզա) անհրաժեշտ A1 լեզվի վկայականը հնարավոր է ներկայացնել դիմումի մշակման ընթացքում, սակայն դիմումը  վերջնականապես դիտարկվում է միայն A1 վկայականը ներկայացնելուց հետո: Գյոթե կենտրոնն արդեն մի քանի ամիս է՝ կազմակերպում է քննություններ և առաջարկում լեզվի առցանց դասեր:

A1 սերտիֆիկատները, որպես կանոն, ունեն մեկ տարվա վավերականություն: Եթե համավարակի պատճառով չեք հասցրել դիմել վիզայի համար, կամ տրամադրված վիզան չեք կարողացել օգտագործել, ամենավաղ մոդուլի տրման ամսաթվից 18 ամիսը չգերազանցած A1 սերտիֆիկատները կընդունվեն, եթե գերմաներենի բավարար իմացությունը վիզայի համար դիմելու պահին դեռ պահպանված լինի:

Վիզա Շվեդիայի, Բելգիայի և Լյուքսեմբուրգի համար

Դեսպանությունը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ներկայում Շվեդիայի, Բելգիայի և Լյուքսեմբուրգի վիզայի դիմումներ հիմնականում չեն ընդունվում: Այդ երկրներ մեկնելու վիզայի ընթացակարգի վերաբերյալ տեղեկություններ կարող եք ստանալ այդ երկրների՝ Հայաստանի համար իրավասու համապատասխան դեսպանությունների կայքերից:

Բոլոր դիմումները պետք է ներկայացնել լիարժեք փաթեթով՝ ըստ դեսպանության կայքում հրապարակված հուշաթերթիկների:  Ոչ լիարժեք դիմումներին ընթացք է տրվում միայն բացակայող փաստաթղթերը ներկայացնելուց հետո, ինչի պատճառով հնարավոր է, որ դիմումատուն ստիպված լինի վերամրագրել թռիչքը կամ բաց թողնել նախատեսված հանդիպումները:

Դեսպանությունը կրկին նախազգուշացնում է, որ վիզայի առկայությունն ինքնըստինքյան չի ենթադրում երկիր մուտք գործելու թույլտվություն: Եվրամիություն մուտք գործելու որոշումը կայացնում են սահմանային ծառայողները/ ավիաընկերությունները՝ հիմք ընդունելով գործող դրույթներն ու առողջապահական ընթացիկ կարգադրությունները: Դեսպանությունը մուտք գործելու իրավունքի վրա որևէ ազդեցություն չունի: Դուք պետք է Ձեզ հետ ունենաք համապատասխան տեղեկանքներ, անհրաժեշտության դեպքում նաև՝ թարգմանված, և ճամփորդությունից կարճ ժամանակ առաջ տեղեկանաք ընթացիկ կարգադրություններին: Դրանք կարող են ըստ իրավիճակի շատ արագ փոփոխվել:

Ազգային վիզայի դիմում ներկայացնելու համար կարելի է սովորականի պես հերթագրվել՝ հարցազրույցի օր և ժամ ամրագրելով առցանց համակարգի միջոցով:

Իրանի քաղաքացիներին խնդրում ենք պայմանավորվածություն ամրագրել բացառապես Իրանի քաղաքացիների համար նախատեսված հերթագրման ցուցակով: Այլ ցուցակներով ամրագրումները չեն կարող ընդունվել:

Կրկին սիրով հիշեցնում ենք, որ առցանց հերթագրման համար հարկ չկա դիմել ճամփորդական գործակալություններին: Առցանց հերթագրումն անվճար է: Դեսպանությունը չի համագործակցում ճամփորդական կազմակերպությունների կամ այլ անձանց հետ

Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration