«Մի րոպե անգամ պարապ մնալուց վատ մտքերը «գրավում են» մեր գիտակցությունն ու ներսից փորելով՝ թուլացնում»․ Նազենի Հովհաննիսյան
SocityԴերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով դասական կերպարում։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում հաղորդավարուհին կրում է սեւ վզկապով սպիտակ վերնաշապիկ։ Նրա մազրն արձակված են, նախընտրել է արտահայտիչ շպար։
«Մի րոպե անգամ պարապ մնալուց վատ մտքերը «գրավում են» մեր գիտակցությունն ու ներսից փորելով՝ թուլացնում, - հրապարակմանը կից գրել է հաղորդավարուհին, ապա հավելել՝ «#աշխատել, #կառուցողական Էներգիա կուտակել, #ստեղծել, #ուժեղանալ, #ուժեղացնել, #ամրանալ» հեշթեգերը։ Կարող եք շարունակել... կարևորը ԽՈՍՔԸ՝ ԳՈՐԾ ԴԱՌՆԱ..., թե չէ կորած ենք.... հա և ՇՈւՏ ԼԱՎԱՆԱԼ, այսօր կարևոր անելիքներ ունեմ ))», - եզրափակել է Նազենի Հովհաննիսյանը։