Լիբանանի տրանսպորտի նախկին նախարարին ձերբակալելու հրաման է արձակվել՝ Բեյրութի նավահանգստի պայթյունի գործով
RightԼիբանանցի դատավոր Թարեք Բիտարը, որը հետաքննում է անցյալ տարվա օգոստոսի 4-ի Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի գործը, երկրի տրանսպորտի նախկին նախարար Յուսեֆ Ֆենիանսոնին ձերբակալելու հրաման է արձակել:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով տեղի հեռուստաալիքին, նախկին պաշտոնյան մեղադրվում է «հանցավոր անփութության մեջ, ինչը հանգեցրել է ողբերգության և մարդկային կորուստների»: Ընդգծվում է, որ դատավորը ձերբակալման մասին որոշում է կայացրել, երբ Ֆենիանոսը հինգշաբթի չի ներկայացել հարցաքննության:
Նախկին պաշտոնյան, որը տանսպորտի և հասարակական աշխատանքների նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2016-2020 թվականներին, պայթյունի մասին գործով նախկին քննիչի կողմից երեք անգամ հրավիրվել է հարցաքննության, որը վճռաբեկ դատարանի կողմից հեռացվել էր փետրվարին «լիազորությունները չարաշահելու» պատճառով:
Հիշեցնենք, որ անցյալ տարի տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևաքնով ավելի քան 200 մարդ էր մահացել, որոնց թվում՝ տասնյակից ավելի հայեր: