Կումանին մոտ ժամանակներս չեն հեռացնի Բարսելոնայից
SportՌոնալդ Կումանին մոտ ժամանակներս չեն հեռացնի «Բարսելոնայից», չնայած Չեմպիոնների լիգայում թիմի անհաջող մեկնարկին:
Կապտանռնագույնների նախագահ Ժոան Լապորտան «Բարսելոնայի»` «Բավարիայից» երեկ կրած պարտությունից հետո հանդիպում է ունեցել Կումանի հետ, որը գրեթե 3 ժամ է տևել, բայց մենեջերը մտադիր չէ մոտ ժամանակներս հեռացնել մազչին: Այս մասին, «Բարսելոնայում» իր աղբյուրներին հղում կատարելով, հայտնում է COPE-ի լրագրողուհի Հելենա Կոնդիս Էդոն:
Հաղորդվում է նաև, որ թեպետ իսպանական ակումբում գիտակցում են, որ «Բավարիան» ավելի լավն է որպես թիմ, բայց չեն կարողանում հաշտվել նման ոճով պարտության հետ: