ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ստանում են կենսաթոշակ մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ աշխատանքային օրը
EconoмицсՎՏԲ-Հայաստան Բանկը, լինելով կենսաթոշակների և պետական ծրագրերի շրջանակներում վճարումների առաջատարը Հայաստանի շուկայում, ինչպես նաև նպատակ ունենալով առավել հարմարավետ դարձնել թոշակային տարիքի հաճախորդների սպասարկումը, ապահովում է կենսաթոշակների վճարումը սեփական միջոցների հաշվին՝ մինչև յուրաքանչյուր ամսվա 2-րդ աշխատանքային օրը, իսկ Ամանորյա տոների նախօրեին՝ կենսաթոշակառուների փոխանցումն իրականացվում է նախապես՝ դեկտեմբերի 31-ին:
Բանկն առաջարկում է Երևանի և Հայաստանի մարզերի բոլոր կենսաթոշակառուներին ստանալ կենսաթոշակ Visa Classic կամ Mastercard Standard անվճար քարտերով` կանխիկացնելով միջոցները ՀՀ ողջ տարածքում 24/7 ռեժիմով գործող Բանկի 205 բանկոմատներից՝ 0% միջնորդավճարով: Այսօր ՀՀ ավելի քան 115 հազար թոշակառուներ կամ ՀՀ կենսաթոշակառուների 36%-ն արդեն իսկ ստանում են իրենց կենսաթոշակը ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով:
ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից կենսաթոշակային տարիքի հաճախորդների համար ներդրվել են հատուկ պրոդուկտներ․
- «Սոցիալական» ավանդ` գումար՝ սկսած 10 հազ ՀՀ դրամից, ժամկետ՝ 61-365 օր, տարեկան տոկոսադրույք՝ 5%-8.5% (տարեկան եկամտաբերություն՝ 5.03%-8.25%): Ավանդի վերաբերյալ մանրամասն պայմանները՝ https://www.vtb.am/am/deposit-view/srochnyi-vklad-sotsialnyi հղումով:
- վարկային գիծ՝ կենսաթոշակի եռապատիկի չափով՝ տարեկան 0% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 19.5%): Վարկի մասին տեղեկատվությունը՝ https://www.vtb.am/am/information/credit-pension-pajmanner-ev-sakagner հղումով:
Հաճախորդի ցանկությամբ Բանկը տրամադրում է նաև թոշակային քարտ, որով հաճախորդը կարող է կանխիկացնել միջոցներ ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում:
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով կենսաթոշակ ստանալու համար հաճախորդին անհրաժեշտ է ներկայացնել դիմում-հայտ Միասնական սոցիալական ծառայության ամենամոտ տարածքային ստորաբաժանում՝ ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշ: Այնուհետև Բանկն, առանց հաճախորդի մասնաճյուղ այցելելու, Միասնական սոցիալական ծառայությունից ստացված տվյալների հիման վրա բացում է քարտային հաշիվ, և արդեն հաջորդ ամսվանից հաճախորդը ստանում է կենսաթոշակը քարտին:
ՎՏԲ-Հայաստան Բանկի թոշակային քարտերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ պաշտոնական կայքում` https://www.vtb.am/am/accounts-and-payments/schet-sotsialnogo-obespecheniia հղումով, այցելելով Բանկի մասնաճյուղեր կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: