BMW-ն և Daimler-ը հրաժարվել են իջեցնել մեքենաների գները
EconoмицсԳերմանական BMW և Daimler ավտոարտադրողները մտադիր են ներկայիս մակարդակի վրա պահել թանկացած ավտոմեքենաների արժեքը նույնիսկ այն բանից հետո, երբ լուծվի համակարգչային չիպերի պակասի խնդիրը, գրում է Financial Times-ը:
Ընկերությունները մտադիր են սահմանել իրենց անհրաժեշտ մատակարարումների ծավալը և անհրաժեշտության դեպքում սահմանափակել դրանք:
«Մենք միտումնավոր կերպով մեքենաների պակաս կստեղծենք` պահանջարկը մեծացնելու համար: Միևնույն ժամանակ, կենտրոնանալու ենք շքեղ մեքենաների արտադրության վրա», - ասել է Daimler- ի ֆինանսական տնօրեն Հարալդ Վիլհելմը:
BMW-ն որոշել է հետևել նույն ռազմավարությանը:
«Վերջին երկու տարվա ընթացքում մենք զգալիորեն բարելավել ենք մեր գնագոյացման հնարավորությունները», - ասել է BMW-ի ֆինանսական տնօրեն Նիկոլաս Պիտերը: Նրա խոսքով, եթե նախկինում հաճախորդները մեքենա գնելու համար ծախսում էին ոչ ավելի, քան մի քանի ժամ, ապա այժմ նրանք պատրաստ են սպասել մի քանի ամիս: Գնորդների մոտեցման փոփոխությունները դրական ազդեցություն են ունենում ընկերությունների գնային քաղաքականության վրա:
Համաշխարհային ավտոարտադրողները համավարակի բռնկումից հետո բախվել են համակարգչային չիպերի պակասի: Նրանք մրցում են ոչ միայն միմյանց, այլև կենցաղային տեխնիկայի արտադրողների հետ, որոնք նույնպես միկրոսխեմաների կարիք ունեն: