Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Ուրիշի տունը խլած Սերգեյ Սմբատյանն ի՞նչ խղճով է շարունակելու ապրել

Politics

Երկար խմորումներից հետո, ի վերջո, կառավարությունը որոշեց վերակազմակերպել Պետական կամերային երաժշտական թատրոնը՝ միացնելով Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին: Գործադիրի նույն որոշմամբ՝ «Պետական կամերային երաժշտական թատրոն» ՊՈԱԿ-ին պատկանող Երեւան քաղաքի Պռոշյան փողոց 1-ին փակուղի հ. 1 հասցեի 403,4 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը եւ դրա զբաղեցրած 0,056035 հա հողատարածքն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրվել է «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ին: Ըստ այդմ՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ապահովվում է շենքային պայմաններով՝ Պետական կամերային երաժշտական թատրոնի հաշվին։ 

Թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը մեզ հետ զրույցում չէր ուզում որեւէ կերպ մեկնաբանել կառավարության որոշումը, քանի որ թատրոնների միավորման հետ կապված՝ վաղուց ամեն ինչ ասվել է։ «Կարծում եմ՝ պարզ է, թե ինչ տրամադրություն է հիմա տիրում թատրոնում,- նշում է նա ու հավելում, որ, անկախ ամեն ինչից, իրենք իրենց ռիթմով շարունակում են աշխատել, որովհետեւ դեռ կոնկրետ հանձնարարական նախարարությունից չեն ստացել։ -Սա կառավարության որոշումն է, որը պետք է դեռ մանրամասնվի նախարարության կողմից՝ ժամկետների, ստեղծագործական կազմի, տեղափոխման առումով”։ Ստեփանյանն այլեւս անիմաստ է համարում բողոքի ցանկացած դրսեւորում․ «Ես եկել եմ այն եզրակացության, որ այս հասարակությունն արժանի չէ թատրոն ունենալ»։

Կառավարության հիմնավորմամբ՝ «թատրոնը հեռացել է իր կանոնադրական նպատակներից եւ չի տիրապետում երաժշտական թատրոնի գործունեությանն անհրաժեշտ ստեղծագործական եւ տեխնիկական բաղադրիչներին. թատրոնը չունի նվագախումբ, երգչախումբ եւ պարային խումբ»։

Այս առնչությամբ Ստեփանյանն ասաց․ «Տեխնիկական առումով՝ այո, այդպես է, մենք չունենք նվագախումբ, պարային խումբ, երգչախումբ, քանի որ այդ ամենն անում են դերասանները, եթե դրա կարիքը լինում է։ Այս մասին բավականին վիճաբանություններ են գնացել, որովհետեւ թատրոնը երաժշտական կոչվելով՝ ֆոնոգրամայով է աշխատում, քանի որ չունենք այդ տեխնիկական հնարավորությունները՝ միկրոֆոն, գործիքներ, այսինքն՝ մեր ֆինանսները թույլ չեն տալիս դա անել։ Բայց այստեղ կա մի նուրբ հարց․ բարեկամնե՛ր, եթե թատրոնը շեղվել է իր ձեւաչափից, ժամանակին զգուշացրեք դրա մասին, հնարավորություն եւ ժամանակ տվեք փոխելու, եթե դա չկատարենք, նոր արեք ձեր այս գործընթացը։ Բայց որեւէ մեկը դրա մասին չի խոսել մինչեւ այս։ Սա է, ինչո՞ւ եք սուտ խոսում, ժամանակին զգուշացրեք, եթե ձեւաչափը խախտվել է, նկատողություն տվեք կամ հանեք մարդկանց, թող նորից վերադառնան այդ ձեւաչափին, պահանջներ դրեք, բայց նայել, սպասել, հետո էլ ասել՝ այ, դուք հեռացաք ձեւաչափից, ձեզ պետք է լուծարենք կամ միացնենք ուրիշ թատրոնի հետ՝ դա մի քիչ սպիտակ թելերով կարված, արհեստական պատճառաբանություն է»։

Թատրո՞նը, թե՞ թատերական աշխարհը պարտվեց իշխանական համակարգին։ «Պարզվեց՝ միայն մեր թատրոնը, որովհետեւ մեր թատրոնը չի համապատասխանում, ըստ էության, այն չափանիշներին, որ նախարարությունը դնում է թատրոնների առաջ։ Անկեղծ ասած, ես չգիտեմ նաեւ, թե այդ չափանիշները որոնք են, չեմ էլ փորձել պարզել, որովհետեւ ես աշխատել եմ, ստեղծագործել, ամբողջ թատրոնի հետ միասին արել ենք այն, ինչ հնարավոր է մեր ուժերի սահմանում, եւ վստահ կարող եմ ասել, որ արել ենք լավ»։

Այդուհանդերձ, քիչ չէին այն գործիչները, ովքեր միացան թատրոնի պայքարին, բարձրաձայնեցին, որ չի կարելի նման բան անել, ինչո՞ւ չլսվեց ոչ մեկի ձայնը։ «Նման մարդիկ կան, ովքեր ունեն սկզբունք, բայց, ցավոք, մեր հասարակությունը, հատկապես՝ թատերական հասարակությունը, զուրկ է սկզբունքից։ Նրանք էլ են այսօր վտանգի առաջ, չգիտեն՝ վաղը, մյուս օրն իրենց հետ ինչ կլինի․ մեկը կարող է զրկվել աշխատանքից, մյուսը կարող է հեռանալ երկրից՝ հիասթափվելով էս ամեն ինչից։ Սա է մեր ամբողջ դժբախտությունը, իսկ անսկզբունքային մասսայի հետ ինչ ուզում ես, կարող ես անել։ Որոշման դեմ դուրս գալ, պայքարել․․․ այնքա՜ն որոշումներ են եղել, բայց ո՞ւմ համար պայքարես, ա՞յն հասարակության համար, որը հենց ստեղծել է այս ամբողջ պայմանը, որ թատրոն չլինի։ Ընդհանրապես կարծում եմ, որ այսօր Հայաստանին թատրոն պետք չէ, թատրոնը վերածվել է զվարճալիքի, դրանից բարձր իրենք չեն կարողանում ընկալել»։

ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը եւս անակնկալի է եկել այս որոշումից, քանի որ հույս ուներ, նաեւ իրեն փոխանցված «մեսիջներից», որ հնարավոր է գոնե հետաձգվի այս հարցի լուծումը․ «Հույս ունեի, որ, այնուամենայնիվ, ողջամտությունը կհաղթի այս ամեն ինչին։ Ես ուղղակի զարմացած եմ, որովհետեւ ոչ մի մասնագիտական քննարկում չեղավ, եւ նույնիսկ այն մարդիկ, որոնք ի պաշտոնե կարող էին, պարտավոր էին պաշտպանել թատերական միավորը, հենց այդ մարդիկ նպաստեցին, որ թատերական միավոր կորցնենք»։ Ղազանչյանն ընդգծեց, որ Պարոնյան թատրոնում եւս այս լուրը շատ վատ են ընդունել։

Ըստ նրա՝ մեկ այլ խնդիր է, թե ինչպես է այս գործընթացն իրականացվելու, ավելին՝ կարծում է, որ անգամ նախարարությունում չգիտեն, թե ֆիզիկապես ինչպես է սա արվելու, «որովհետեւ որոշումով կարելի է «Կոմեդի ֆրանսեզն» էլ միավորել Գավառի թատրոնի հետ, բայց թուղթը մի բան է, ռեալ իրականությունն այլ բան է, ես դա չեմ պատկերացնում»,- ասում է նա ու հավելում, որ շարունակելու են պայքարել եւ ամեն ինչ անել, որպեսզի որոշումը վերանայվի։ Բայց արդյո՞ք նման հնարավորություն կա։ «Ես չգիտեմ եւ չգիտեմ, թե ինչպես են մեր ԿԳՄՍ նախարարությունում պատկերացնում 26 հոգանոց խմբին միավորելը մեկ այլ կոլեկտիվի հետ, երբ մենք տարվա մեջ 1-2 հոգի հազիվ ենք վերցնում՝ տասն անգամ գցել-բռնելով, բայց հիմա մեզ ասում են՝ 26 հոգու վերցրեք։ Կարելի՞ է մի քիչ պրոֆեսիոնալ մտածողություն ունենալ»։

Ղազանչյանը պակաս զարմացած չէ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի դիրքորոշումից․ «Ես ուղղակի ուզում եմ հասկանալ՝ իրենց հարցը լուծելու համար ուրիշի տունը մտնելով ի՞նչ խղճով են շարունակելու ապրել։ Իսկ այն, որ նա լռություն է պահպանում, հենց դրա վկայումն է, որ գուցե ասել են՝ քեզ հանգիստ պահի, հարցը լուծված է․․․։ Այդպիսի բան չի կարելի թույլ տալ մշակույթի ոլորտում՝ չի կարելի ուրիշի տուն մտնել սեփական հարցերը լուծելու համար, էլ չեմ ասում, որ մեկ թատերական միավոր կորցրինք։ Արգումենտն այն էր, որ թատրոնը չի համապատասխանում իր պրոֆիլային նպատակներին, դե այնպես արեք, որ համապատասխանի, իրավունքը ձերն է։ Հիմա վաղն էլ մեկ ուրիշը կորոշի, որ այս թատրոնը պետք է փակվի, ինչ, պետք է փակվի՞ կամ միավորվի ուրի՞շ թատրոնի։ Ես չեմ հասկանում այս մտածելակերպը»։

Ստացվում է, որ միավորման արդյունքում  մեկ միավոր թատրոն փակվում է, Պարոնյան թատրոնն էլ հարվածի տակ է ընկնում․ «Մեզ դնում են աբսուրդ իրավիճակի առաջ եւ իրենք էլ չեն պատկերացնում, թե ինչ վիճակ է։ Ավելին, կարծում եմ՝ կառավարությանը մղեցին մի մեծ ավանտյուրայի, կառավարությունն էլ, առանց հասկանալու խնդիրը, նման որոշում կայացրեց։ Ըստ էության, երեւի նախարարությունից էլ համոզեցին, որ քննարկում արվել է, բայց չեմ կարծում, որ եթե մասնագիտական քննարկում լիներ, այս որոշումը կկայացվեր»։                     

Որպես պայքարի ձեւ՝ ՀԹԳՄ նախագահը ճիշտ է համարում բանակցություններ վարելը, առանց քաղաքականացնելու այս հարցը։ Այդ ուղղությամբ փորձում է ինչ-որ բան անել եւ հույս ունի, որ որոշումը դեռ կարելի է վերանայել։

Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App